ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բայդենը ժամանել է Իսրայել. նրան դիմավորել են Նեթանյահուն ու Հերցոգը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թել Ավիվում։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թել Ավիվում։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
 
«Նախագահական ինքնաթիռը վայրէջք է կատարել Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանում տեղական ժամանակով 10:51-ին (ՀՀ ժամանակով՝ 11:51)»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նախագահ Իսահակ Հերցոգը օդանավակայանում դիմավորում են Բայդենին, հաղորդում է Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը։
 
Իսրայելը ուժեղացրել է անվտանգության միջոցները ամերիկյան նախագահի այցի ժամանակ։ Yediot Ahronot թերթի տվյալներով՝ այցի ապահովման համար ներգրավված է մինչեւ 1,5 հազար ոստիկան։
 
The Times of Israel թերթը հայտնում է, որ Բեն Գուրիոն օդանավակայանի տարածքում ճանապարհները փակ են երթևեկության համար, փակ է նաև Երուսաղեմի և Թել Ավիվի միջև 1-ին մայրուղին օդանավակայանից մինչև Այալոն մայրուղու Թել Ավիվի առաջին ելքը։ Հրապարակման մեջ նշվում է, որ ցերեկային ժամերին Թել Ավիվի բազմաթիվ փողոցներ նույնպես շրջափակվում են ոստիկաններով այցի ընթացքում։
 
Ավելի վաղ Բայդենի այցի մասին հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը նշել է, որ ԱՄՆ նախագահը մեկնում է Իսրայել՝ «անսասան աջակցություն ցույց տալու» հրեական պետությանը «ՀԱՄԱՍ» արմատական պաղեստինյան շարժման զինյալների կողմից վերջին հարձակումներից հետո «և խորհրդակցելու հետագա քայլերի շուրջ»։
 
Նախատեսվում էր, որ այնուհետև նա կմեկնի Ամման, որտեղ պետք է բանակցություններ վարեր Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի, ինչպես նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ, սակայն Գազայի հատվածում Ալ-Ահլի հիվանդանոցի վրա հարձակումից հետո Պաղեստինի նախագահը հրաժարվել է հանդիպումից:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: