ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ստամբուլում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Իսրայելի հյուպատոսարանի մոտ բողոքի ցույցերի ժամանակ

Ստամբուլում՝ Իսրայելի հյուպատոսարանի մոտ, Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակումից հետո տեղի է ունեցել ինքնաբուխ ցույց՝ ի պաշտպանություն Պաղեստինի:

Ստամբուլում՝ Իսրայելի հյուպատոսարանի մոտ, Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակումից հետո տեղի է ունեցել ինքնաբուխ ցույց՝ ի պաշտպանություն Պաղեստինի: Ոստիկանությունը, սակայն, արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ստամբուլի հազարավոր բնակիչներ արձագանքել են չորեքշաբթի գիշերը ցույցի հավաքվելու ինքնաբուխ կոչին։ Դրոշներով բազմության երթի պատճառով ոստիկանները փակել են Լևենթ թաղամասի փողոցը շենքի մոտ, որտեղ գտնվում է դիվանագիտական ներկայացուցչությունը։
 
Տեղում վաճառվել են տարբեր պարագաներ, ցուցարարները ձեռքում պահել են տարբեր երկրների դրոշներ և տարբեր խմբերի ու կազմակերպությունների խորհրդանիշներ։
 
Կոչեր են հնչել բացելու հումանիտար միջանցքներ դեպի Գազա և նույնիսկ թուրքական զորքեր ուղարկել այնտեղ՝ օգնելու պաղեստինցիներին, հայհոյանքներ են հնչել Իսրայելի հասցեին: Կեսգիշերին մոտ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել՝ հյուպատոսարանի մոտ մոտեցած բազմությանը ցրելու համար։
 
Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Թուրքիայի այլ քաղաքներում։
 
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով հարյուրավոր զոհեր կան. ՀԱՄԱՍ-ը հարձակման համար մեղադրում է Իսրայելին, վարչապետ Նեթանյահուն էլ հայտարարել է, որ հիվանդանոցի վրա հարձակման հետ իսրայելցի զինվորականները կապ չունեն:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: