Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին։
Կիրակի օրը Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Ահման Վահիդին և Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլին կառավարության նիստում ողբերգական դեպքի վերաբերյալ զեկույց են ներկայացրել: 
Նախագահ Ռաիսին ցավակցություն է հայտնել ականավոր ռեժիսորի մահվան կապակցությամբ և պահանջել մանրամասն հետաքննել սպանության հանգամանքները։
Իր հերթին` Վահիդին դատապարտել է հասարակության մեջ անկայունություն առաջացնող ցանկացած գործողություն և վստահեցրել, որ Իրանի ոստիկանությունը գործադրում է բոլոր ջանքերը՝ հանցագործության մեղավորներին ձերբակալելու համար։
Շաբաթ օրը Մեհրջուին և նրա կինը մահացած են հայտնաբերվել Իրանի հյուսիսում գտնվող Ալբորզ նահանգի իրենց տանը: