ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է ԼՂ-ում ադրբեջանցիների կատարած վերջին խոշտանգումների մասին զեկույց

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ նախնական զեկույց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հաշվառման վայրերում փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ։

Դրանում տեղ են գտնել նաև խոշտանգումների և խեղման ենթադրյալ դեպքերի մասին տվյալներ (էջ 44-47), որը ստորև ներկայացնում ենք ձեզ։ 

Տասնչորս դիակներում եղել են ֆիզիկական բռնության հետքեր և ենթադրյալ խոշտանգման/խեղման դեպքեր, որը պետք է որոշի դատաբժշկական փորձաքննությունը: Նկարները գաղտնի հավելվածում են, որոնք հրապարակման ենթակա չեն։ 

Նկար 1-ում պատկերված է մարմին, որում  աջ վերին վերջույթը անդամահատված է, ձախ ականջը բացակայում է, գլուխն այրված և ածխացած է, կան բազմաթիվ բեկորային վնասվածքներ:

Նկար 2-ում պատկերված է տղամարդու մարմին՝ քաղաքացիական անձ. դիակի զննությամբ պարանոցի վնասվածքի հետքեր են հայտնաբերվել։ Շրջանաձև վնասվածքը պարանոցի շուրջը, ինչպես նաև դեմքը և պարանոցը վկայում են շնչահեղձության մասին: 

Նկար 3-ում պատկերված է արական  սեռի  երեխայի մարմին. պարանոցի շուրջը առկա է շրջանաձև վնասման նշան։ Պարանոցի առաջնային մակերեսի վնասվածքը  վկայում է շնչահեղձության մասին: Կան նաև բազմաթիվ մանր քերծվածքներ:

Նկար 4-ում պատկերված է արական սեռի երեխայի մարմին բեկորային վնասվածքներով, որոնք հիմնականում մարմնի ձախ մասում են, իսկ պարանոցը ձախ կողմից այրված է: Բազմաթիվ են հատվածական վնասվածքները ձախ ստորին վերջույթի կողային մակերեսին, հատկապես  ազդրի վրա։ 

Նկար 5-ում  պատկերված է տղամարդու մարմին: Դեմքը և  գլխի ձախ կիսագունդը  գրեթե ամբողջությամբ այրված են,  ձախ ականջը, աչքի խոռոչը, ձախ այտը  ածխացած են։ 

Նկար 6-ում  պատկերված է տարեց տղամարդ քաղաքացիական անձի մարմին: Կան վերին և ստորին վերջույթների այրվածքներ: 

Նկար 7-ում  պատկերված է կին քաղաքացիական անձի մարմին, Լեռնային Ղարաբաղի Ասկերանի Սառնաղբյուր գյուղից: Նրա մարմինը դաժանորեն անդամահատված է՝ դեմքի մաշկը ամբողջությամբ այրված։ Երկու ազդրերի արտաքին հատվածում կան բեկորային վնասվածքներ։ 

Նկար 8-ում  պատկերված է 10 տարեկան արական սեռի երեխայի մարմին, Լեռնային Ղարաբաղի Ասկերանի Սառնաղբյուր գյուղից։ Կան դիակի վերին վերջույթների և որովայնի քերծվածքներ և բեկորային վնասվածքներ գլխի հատվածում։ 

Նկար 9-ում ցույց է տրվում արական սեռի երեխայի մարմին, 8-9 տարեկան։ Նա Լեռնային Ղարաբաղի Ասկերանի Սառնաղբյուր գյուղից էր։ Մարմնի վերին և ստորին վերջույթների վրա կան քերծվածքներ և բեկորային վնասվածքներ գլխին։ Դիակը անդամահատվել է ։

Նկար 10-ում պատկերված է արական սեռի քաղաքացիական անձի մարմին: Դիակի դեմքը այրված և սևացած է։

Նկար 11-ում  արական սեռի քաղաքացիական անձի մարմին է: Մահվան պատճառը,  հավանաբար, պարանոցի առջևի հատվածի ծանր վնասվածքն է, ձեռքը խիստ վնասված է, իսկ բթամատը ջարդված։ Մարմնի մի մասը այլանդակված է կոպիտ ուժի կիրառումից։
Նկար 12-ում  ցույց է տրվում արական սեռի քաղաքացիական ածխացած  անձի մարմին։ Դեմքին նկատելի են բեկորային վերքեր։ Նրա ձախ այտը պատռված է, իսկ ակնախորշերը սևացած են: Աջ ոտքի վրա մի քանի կտրվածք ունի: Միևնույն ժամանակ, ձախ ոտքը մասնատված է ազդրի տակ: 

Նկար 13-ում պատկերված է տարեց արական սեռի քաղաքացու մարմին։ Կան հրազենային վնասվածքներ նրա մարմնի վրա, մասնավորապես՝ պարանոցի շուրջը,  իրանի աջ կողմը,  ազդրի հատվածի ձախ կողմը:

Նկար 14-ում  պատկերված է տարեց քաղաքացիական անձի մարմին խիստ մասնատված,  նրա գանգի աջ կողմը  զուրկ է մաշկից:

Կրծքավանդակի ձախ կողմը փշրված է։ Մարմինը մասնատված է,  նկատելի են մեծ վնասվածքներ աջ ուսի, կրծքավանդակի հատվածներում: Բացի դրանից, կան բազմաթիվ հրազենային վնասվածքներ ողջ մարմնում, մասնավորապես՝ որովայնի և իրանի աջ և ձախ կողմերում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հայտարարել է, թե ղարաբաղցիները Լեռնային Ղարաբաղը լքել են ոչ թե իրենց կյանքին առկա սպառնալիքի կամ բռնության վտանգի, այլ ԼՂ ղեկավարության տարածած անհիմն պանիկայի արդյունքում։ Ալիևի հովանավորությամբ որպես դիտորդ ԼՂ այցելած Ադրբեջանի ՄԱԿ ներկայացուցիչների խումբը նույնպես զարմացել էր, թե ինչ անսպասելի կերպով են արցախցիները լքել իրենց տները, քանի որ քաղաքացիական օբյեկտների ավերումներ չեն տեսել, որտեղ էր իրենք եղել են։ 

Ի դեպ, վերոնշյալ վայրագությունները և խոշտանգումները տեղի են ունեցել ԼՂ անվտանգության երաշխավորի դերը ստանձնած ՌԴ-ի խաղաղապահների պատասխանատվության գոտում, սակայն տեղ չեն գտել ՌԴ որևէ տեղեկագրում։ 

Դավիթ Լևոնյան
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: