ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սուրբ Աթոռի առաքելական նվիրակն Արարատ Միրզոյանին հանձնել է Սուրբ Գրիգոր Մեծի պապական շքանշան

Ընդգծելով, որ իր համար առանձնահատուկ էր առաքելությունը քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած երկրում՝ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը շնորհակալություն է հայտնել կապերի ամրապնդմանն ուղղված արդյունավետ համագործակցության և ջանքերի համար՝ նախարար Միրզոյանին փոխանցելով Սուրբ Գրիգոր Մեծի պապական շքանշանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետենկուրին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Սուրբ Աթոռի առաքելական նվիրակն Արարատ Միրզոյանին հանձնել է Սուրբ Գրիգոր Մեծի պապական շքանշան։
 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, արձանագրելով, որ Հայաստանում Սուրբ Աթոռի նվիրակի առաքելությունը համընկել է Հայաստանի և հայ ժողովրդի համար բարդ ժամանակահատվածի հետ՝ նախարար Միրզոյանը արժևորել է երկկողմ հարաբերությունների խորացման և զարգացման գործում նրա ներդրումն ու ջանքերը և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:
 
«Ընդգծելով, որ իր համար առանձնահատուկ էր առաքելությունը քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած երկրում՝ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը շնորհակալություն է հայտնել կապերի ամրապնդմանն ուղղված արդյունավետ համագործակցության և ջանքերի համար՝ նախարար Միրզոյանին փոխանցելով Սուրբ Գրիգոր Մեծի պապական շքանշանը: 
 
Զրուցակցիները քննարկել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև փոխգործակցության տարբեր հարցեր՝ գոհունակությամբ նշելով վերջին շրջանում երկկողմ բարձրաստիճան այցերի իրականացումը, մասնավորապես 2022 թ. ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վատիկան և 2023 թ. Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պառոլինի ացը Երևան», - ասվում է հաղորդագրության մեջ:
 
Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ 100 հազարից ավելի հայության բռնի տեղահանմանը նախորդել էին սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ռազմական հարձակումը և շուրջ 10-ամսյա շրջափակումը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ, չնայած միջազգային հանրության, այդ թվում՝ Սուրբ Աթոռի կոչերին և հայտարարություններին, փաստացի հնարավոր չեղավ կանխել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հայրենազրկման ծրագրավորված քաղաքականությունը:
 
Նշվում է, որ շեշտվել է պահպանվող հումանիտար խնդիրների, ԼՂ-ից տեղահանված հայերի իրավունքների հասցեագրամ, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ միջազգային դերակատարների գործուն ներգրավածության և գործողությունների կարևորությունը:  
 
Սուրբ Գրիգոր Մեծի պապական շքանշանն հիմնադրվել է Հռոմի պապ Գրիգոր XVI-ի կողմից 1831 թ. և շնորհվում է Սուրբ Աթոռին և Եկեղեցուն մատուցած ծառայության, անձնվեր և օրինակելի աշխատանքի, հասարակության առջև ունեցած վաստակի համար:
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Հոկտեմբեր 14, 2023 - 10:08

կոդ: 294871

Հայաստան

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: