ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մենք Պաղեստինի պաշտպանությունը մեր պարտքն ենք համարում. Ռաիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ուրբաթ օրը Ֆարս նահանգ կատարած այցի ժամանակ դատապարտել է Արևմուտքի աջակցությունն Իսրայելի գործողություններին՝ ընդգծելով, որ «Պաղեստինի ժողովրդի օրինական պահանջներն ու դիմադրությունը նման հանցագործություններով չեն ավարտվի»:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ուրբաթ օրը Ֆարս նահանգ կատարած այցի ժամանակ դատապարտել է Արևմուտքի աջակցությունն Իսրայելի գործողություններին՝ ընդգծելով, որ «Պաղեստինի ժողովրդի օրինական պահանջներն ու դիմադրությունը նման հանցագործություններով չեն ավարտվի», գրում է Mehr-ը։
 
«75 տարվա բռնաճնշումներից և ոճրագործությունից հետո այսօր պաղեստինցիների նոր սերունդը ոտքի է կանգնում սիոնիստների դեմ, և դա ցույց է տալիս, որ ոչ հանցագործություններն ու սպանությունները, ոչ էլ խարդախ գործարքները չեն կարողացել ճնշված պաղեստինցի ժողովրդից խլել իրենց իրավունքներին տեր կանգնելու ցանկությունը»,- ասել է Իրանի նախագահը։
 
Նրա խոսքով՝ այն երկրները, որոնք «սատարում են սիոնիստական ​​ռեժիմին, պետք է իմանան, որ իրենք մեղսակից են այս ռեժիմի հանցագործություններին»։
 
Իրանի նախագահը նաև նշել է, որ «Պաղեստինի ժողովրդի օրինական պահանջներն ու դիմադրությունը չեն ավարտվի նման հանցագործությունների պատճառով, և պաղեստինցիներն արդեն բավականաչափ տուժել են»։
 
«Պաղեստինի խնդիրը չի ավարտվի Գազայի կործանմամբ։ Պաղեստինի ժողովուրդը և ամբողջ աշխարհը ձեզ պատասխանատվության կենթարկեն, քանի որ մենք Պաղեստինի պաշտպանությունը համարում ենք մեր պարտքը»,- ասել է Իրանի նախագահը` դիմելով Իսրայելին աջակցող երկրներին:
 
Աղբյուր՝ araratnews.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Հոկտեմբեր 14, 2023 - 09:21

կոդ: 294869

Իրան

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: