ՌԴ խաղաղապահները պաշտոնապես պետք է ԼՂ-ում մնան մինչև 2025 թվականի նոյեմբեր․ Պուտին
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Պաշտոնապես մեր խաղաղապահներն այնտեղ են մինչև 2025 թվականի նոյեմբեր, և մենք, իհարկե, գործընկերների հետ երկխոսության մեջ պետք է որոշենք և լուծենք այն հարցը, թե ինչ և ինչպես ենք անելու առաջիկայում։ Դա բանակցությունների ընթացքում մենք կորոշենք», - ասել Է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ երբ 2020 թվականին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահների ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվելու մասին, նրանց մանդատը եղել է միայն հրադադարի ռեժիմի դիտարկումը:
«Ղարաբաղի կարգավիճակը վերջնական, այնուամենայնիվ, որոշված չէր, իսկ երբ Հայաստանը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մի մասն է, այդ ժամանակ ստացվեց, որ մեր խաղաղապահներն արդեն հաստատ, առանց որևէ կասկածի գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում, և, իհարկե, այժմ, ուղիղ ասենք, հայ բնակչության տեղահանման հետ կապված ծանր իրադարձություններից հետո, իրավիճակը բոլորովին և արմատապես փոխվել է»,- նշել է Պուտինը։
Նմանատիպ Լուրեր
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։