ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բաքվում կալանավորված գեներալներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկանը կապ են հաստատել հարազատների հետ

Բաքվում կալանավորված գեներալներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկանը Հակարիի կամրջից երկու շաբաթ առաջ առևանգվելուց հետո օրերս վերջապես կապ են հաստատել հարազատների հետ։

Սեպտեմբերի 27-ին ադրբեջանցիների կողմից ձերբակալված Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը երկու օր առաջ ընտանիքի անդամների հետ կարճատև զրույց է ունեցել։

Դավիթ Մանուկյանի եղբայրը՝ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկանն «Ազատությանը» փոխանցեց, որ շփումը տեղի է ունեցել ռուսերենով։ Մանուկյանը ենթադրում է, որ այդկերպ ադրբեջանցիները փորձում են վերահսկել խոսակցությունը։ Գեներալ- մայորի հարազատները նաև տեղյակ են, որ Կարմիր Խաչից նրան առայսօր դեռ չեն այցելել։

Պատգամավորը պատմեց, որ եղբայրը Հակարիի կամուրջն անցնելիս եղել է իր մեքենայով, որի մեջ են այդ պահին գտնվել նաև գեներալ-մայորի կինը և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Արդյո՞ք մինչև ադրբեջանական անցակետն անցնելը պամանավորվածություն ձեռք բերվել է, որ ադբեջանցիները չեն խոչընդոտելու բարձրաստիճան զինվորականի և Արցախի նախկին պետնախարարի տեղափոխմանը Հայաստան։ Դավիթ Մանուկանի հարազատները ոչինչ չգիտեն։

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալը 2021-ից դադարեցրել էր զինվորական ծառայությունը՝ անցնելով թոշակի։ Առևանգումից երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին Բաքուն նրան 4 ամսով կալանավորեց՝ Մանուկյանին մեղադրելով Ղարաբաղում ահաբեկչական գործողություն կատարելու մեջ։

«Ազատության» տեղեկություններով՝ օրերս առաջին անգամ հեռախոսով հարազատների հետ կապ է հաստատել նաև Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում պահվող գեներալ Լևոն Մնացականյանը։ Ի դեպ, կալանավորումից երկու շաբաթ է անցել , սակայն ի տարբերություն գերեվարված մյուս զինվորականների և քաղաքական գործիչների՝ Լևոն Մնացականյանի վերաբերյալ Ադրբեջանի հատուկ ծառայությունները որևէ լուսանկար կամ տեսանյութ չեն հրապարակել։
Առայսօր նրան ևս Կարմիր Խաչից չեն տեսակցել։

2015-18 թվականներին Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանին ադրբեջանցիները գերեվարեցին սեպտեմբերի 29-ին՝ դարձյալ Հակարիի կամրջից։ Բաքուն նրան մեղադրանք է առաջադրել «անօրինական խմբավորմանն անդամակցելու և 2002-ին Ալխանլի գյուղում մի խումբ ադրբեջանցիների գերեվարելու ու խոշտանգելու» համար։ Ադրբեջանը պնդում է, թե Լևոն Մնացականյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել դեռ 2006-ից ։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից հաստատեցին՝ ոչ միայն բարձրաստիճան զինվորականներին, այլև Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության որևէ ներկայացուցչի կազմակերպության անդամները դեռ չեն այցելել։ Պատճառները պարզ չեն։

Ի դեպ, «Ազատության» տեղեկություններով՝ Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր ութ անդամներն էլ, այդ թվում՝ երեք նախկին նախագահները, այս կամ այն կերպ կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ։
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Հոկտեմբեր 13, 2023 - 15:46

կոդ: 294839

Կովկասյան տարածաշրջան

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: