ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բացահայտիր Հայաստանը երկնքից. հոկտեմբերի 14-ին կմեկնարկի օդագնացության միջազգային փառատոնը

Հայաստանում հոկտեմբերի 14-18-ն անցկացվելու է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը։

Այս տարի փառատոնին մասնակցելու են մինչև 20 օդապարիկներ ՀՀ-ից, Բրազիլիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Վրաստանից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում փառատոնի կազմակերպիչ, «Սքայբոլ» ավիաընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը տեղեկացրեց, որ փառատոնը բաղկացած է լինելու 2 փուլերից՝ ցուցադրական և մարզական։ Ցուցադրական փուլն իր մեջ ներառում է օդապարիկների ազատ թռիչքներ Երևանի, Գառնու, Ապարանի օդային տարածքում։
 
«Ցուցադրական թռիչքներից մեկը նախատեսում ենք նվիրել ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին, որոնց նույնպես ներգրավելու ենք։ Արդեն մարզական փուլի ժամանակ յուրաքանչյուր օդապարիկի անձնակազմ պետք է իրականացնի պահանջվող առաջադրանքը, որի արդյունքում կընտրվեն հաղթողներ», - ասաց Նաիրի Բարսեղյանը։
 
«Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության փառատոնն արդեն 5-րդ անգամ է անցկացվում։ Առաջին փառատոնն անցկացվել է 2017 թվականին։ Նաիրի Բարսեղյանը նշեց, որ նպատակ են դրել այն դարձնել ամենամյա, ամեն տարի անցկացնել ու ծավալներն ընդլայնել։
 
«Ցավոք, ամեն անգամ երկրում խնդիրներ են լինում, գլոբալ առումով լուրջ իրավիճակի մեջ ենք հայտնվում, բայց մենք կարծում ենք, որ, չնայած դժվարություններին, պետք է անցկացնել փառատոնը, օտարերկրացիներին ցույց տալ, որ մեզ մոտ անվտանգ է։ Ամեն տարի փառատոնին մասնակցել ցանկացողների շրջանում հետաքրքրվածությունը մեծանում է, մենք նպատակ ունենք այնպես զարգացնել փառատոնը, որ այն ոչ միայն մրցակից լինի տարածաշրջանում, այլև նոր խոսք ասի», - ասաց Նաիրի Բարսեղյանը։
 
Զբոսաշրջության կոմիտեն կարևորում է փառատոնային տուրիզմի զարգացումը։ Այս տարի կոմիտեն աջակցել է մոտ երկու տասնյակ փառատոնների անցկացման գործընթացին։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը նշեց, որ փառատոնների բազմազանությունը նպաստում է զբոսաշրջային հոսքի ակտիվացմանը։ Կան փառատոններ, որոնք բավական պահանջված են և շատ զբոսաշրջիկներ Հայաստան այցելությունները հարմարեցնում են հենց դրանց ժամկետների հետ։
 
«Արկածային տուրիզմով հետաքրքրվող զբոսաշրջիկներ շատ ունենք։ Տեսնում ենք, որ արաբական երկրներից են ավելի շատ այս ուղղությամբ հարցում կատարում։ Այդ ամենը ցույց է տալիս, որ փառատոններն իրենց դերը կատարում են։ Հենց այս փառատոնի շրջանակում ունենք այլ երկրներից բլոգերների, լրագրողների այց։ Կարևոր է, որ մենք շարունակաբար նշենք՝ Հայաստանն անվտանգ երկիր է զբոսաշրջության համար։ Զբոսաշրջիկներն էլ հենց տեղում կարող են համոզվել դրանում», -ասաց Սիսիան Պօղոսեանը։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: