ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ փաստահավաք առաքելության գործուղման հրատապությունը

Դեսպանը ներկաների ուշադրությունն է հրավիրել սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումից և ԼՂ հայերի հեռանալուց անմիջապես հետո Ադրբեջանի ԶՈՒ կողմից ձեռնարկված քայլերին՝ մասնավորապես, շեշտելով Ստեփանակերտի մերձակայքում տեղադրված խաչի ոչնչացումն ու միջնադարյան ամենանշանավոր հայկական վանքերից մեկի՝ Գանձասարի յուրացման և ինքնության աղավաղման փորձերը: Դեսպան Տեր-Ստեփանյանն ընդգծել է, որ նշված քայլերը հերթական անգամ ի ցույց են դնում Լեռնային Ղարաբաղում ցանկացած հայկական հետքի ոչնչացման Ադրբեջանի մտադրության մասին, ինչի մասին ՀՀ-ն 2020 թ. նոյեմբերից ի վեր բազմիցս ահազանգել է:

Հոկտեմբերի 9-ին ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ելույթով հանդես է եկել կազմակերպության Գործադիր խորհրդի 217-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստին։
 
Դեսպան Տեր-Ստեփանյանն իր խոսքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով հայերի բռնի զանգվածային տեղահանմանը: Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 000 հայեր հարկադրաբար լքել են իրենց հայրենիքը և ապաստան գտել Հայաստանի Հանրապետությունում։
 
Դեսպանը ներկաների ուշադրությունն է հրավիրել սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումից և ԼՂ հայերի հեռանալուց անմիջապես հետո Ադրբեջանի ԶՈՒ կողմից ձեռնարկված քայլերին՝ մասնավորապես, շեշտելով Ստեփանակերտի մերձակայքում տեղադրված խաչի ոչնչացումն ու միջնադարյան ամենանշանավոր հայկական վանքերից մեկի՝ Գանձասարի յուրացման և ինքնության աղավաղման փորձերը: Դեսպան Տեր-Ստեփանյանն ընդգծել է, որ նշված քայլերը հերթական անգամ ի ցույց են դնում Լեռնային Ղարաբաղում ցանկացած հայկական հետքի ոչնչացման Ադրբեջանի մտադրության մասին, ինչի մասին ՀՀ-ն 2020 թ. նոյեմբերից ի վեր բազմիցս ահազանգել է:
 
Այս համատեքստում դեսպանը հատուկ ընդգծել է Լեռնային Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության գործուղման հրատապությունը՝ արձանագրելով, որ նման առաքելության իրականացումը Գլխավոր տնօրենի կողմից դիտարկվող ծրագրերի շարքում է։
 
Բարձր է գնահատվել 30 000 երեխաների կրթության շարունակականության համար անհրաժեշտ պայմանների գնահատման նպատակով արդեն իսկ Հայաստանում գտնվող ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության գործուղումը։
 
Եզրափակելով ելույթը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ընդգծել է ստեղծված իրավիճակում միջազգային հանրության պատշաճ գնահատականի և ներգրավածության կարևորությունը:
 
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: