ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ալիևը մինչև օրս Հայաստանի 29 800 քկմ տարածքային ամբողջականությունը ճանաչելու հրապարակային հայտարարություն չի արել. Նիկոլ Փաշինյան

Ս: Հայաստանը միակողմանիորեն չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 600 քառակուսի կիլոմետր տարածքով, խոսքը պայմանավորվածության մասին է. Հայաստանի 29 800 քկմ տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար պետք է 86 600-ը ճանաչել, և 86 600-ը ճանաչելու համար պետք է 29 800-ը ճանաչել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ընդգծեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են տարածքային ամբողջականությունը փոխադարձ ճանաչելը չափում քառակուսի մետրով:
 
 «Ադրբեջանն ասում է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մենք ուզում ենք հասկանալ՝ նրանք ի՞նչ նկատի ունեն Հայաստանի Հանրապետություն ասելով, որովհետև նրանց խոսույթից ոմանք եզրակացություն են անում, որ նրանք Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով նկատի ունեն Հայաստանի ոչ թե 29 800 քառակուսի կիլոմետր, այլ Հայաստանի տարածքի մի մասը միայն: Էական և կարևոր է, որպեսզի մենք դա անպայման ընդգծենք»,-ասաց վարչապետը:
 
 Նա արձագանագրեց՝ այդ սկզբունքը 2023 թ. մայիսի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ համաձայնեցվել է իր և Ադրբեջանի նախագահի կողմից:
 
 «Բայց խնդիրը շարունակում է մնալ այն, որ մինչև այսօր Ադրբեջանի նախագահը Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հրապարակային հայտարարություն չի արել»,-նշեց Փաշինյանը:
 
 Վարչապետը նաև անդրադարձավ քննադատություններին:
 
 «Մեզ ասում են, որ Հայաստանը միակողմանիորեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 600 քառակուսի կիլոմետր: Այստեղ միակողմանի ճանաչելու մասին խոսք լինել չի կարող, որովհետև խոսքը պայմանավորվածության մասին է, և 86 600-ը և 29 800-ը երկվորյակ թվեր են: Այսինքն՝ 29 800-ը ճանաչելու համար պետք է 86 600-ը ճանաչել, և 86 600-ը ճանաչելու համար պետք է 29 800-ը ճանաչել»,-նշեց նա:
 
 Վարչապետը նրբությունները չիմացողներին հորդորեց մի քիչ ավելի զգույշ լինել:
 
 «Երբ մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը  29 800 քառակուսի կիլոմետր տարածք ունի, մեր որոշ ընդդիմադիրներ ասում են՝ ոչ, Հայաստանի Հանրապետությունը 29 800 քառակուսի կիլոմետր տարածք չունի: Նրանց լավատեսական կանխավարկածը կամ հայրենասիրական մղումն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն ավելին է, քան 29 800 քառակուսի կիլոմետրը: Բայց մեր հակառակորդներն էլ են ասում՝ ոչ, Հայաստանի Հանրապետությունը 29 800 քառակուսի կիլոմետր չէ: Նրանք էլ իրենց հերթին նկատի ունեն, որ գուցե թե 5000 քառակուսի կիլոմետր է»,-ասաց նա:
 
 Ըստ վարչապետի՝ հակառակորդն օգտագործում է Հայաստանի ընդդիմադիրների ոճը, ասում, թե Հայաստանում էլ են ասում, որ Հայաստանը 29 800 քառակուսի կիլոմետր չէ:
 
 Փաշինյանը նշեց՝ եթե հակառակորդը կարդում է ընդդիմադիրների տեքստը, որտեղ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը 29 800 քառակուսի կիլոմետր չէ, այլ ավելին է, նրանք դա գնահատում են որպես ռևանշիստական ուժերի խմորումներ և Հայաստանի ագրեսիվ քաղաքականության հիմնավորում, ու իրենց ագրեսիվությունը Հայաստանի նկատմամբ հիմնավորում են նաև դրանով: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը հորդորեց՝ հասկացությունների վերաբերյալ լինել շատ ուշադիր:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Հոկտեմբեր 11, 2023 - 09:46

կոդ: 294645

Հայաստան

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: