ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Աֆղանստանի ուժգին երկրաշարժի հետևանքով հիմնահատակ ավերվել է 6 գյուղ. կան հազարավոր զոհեր, մոտ 6 հազար վիրավոր

Աֆղանստանում շաբաթ օրը տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 2 հազար մարդ, վիրավորվել՝ ավելի քան 9 հազարը։ Իշխանությունների տվյալներով՝ վեց գյուղ ամբողջությամբ ավերվել է։

Հոկտեմբերի 7-ին Եվրոպական-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ Աֆղանստանում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
 
Աղետի էպիկենտրոնը եղել է Հերատ քաղաքից 42 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է 272 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։
 
Սկզբում հաղորդվել է 15 զոհի և 40 վիրավորի մասին, սակայն զոհերի թիվն անմիջապես սկսել է կտրուկ աճել։ Այն ժամեր անց հասել է 120-ի, հետո՝ 500-ի, հետո արդեն հաղորդվել է  1000 զոհի մասին:
 
Այժմ, ինչպես հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով «Թալիբան» արմատական շարժման ժամանակավոր կառավարության աղետների կառավարման նախարարությանը, զոհվել է 2053, վիրավորվել՝ 9240 մարդ։ Ավերվել է 1329 տուն։
 
Թալիբանի ժամանակավոր կառավարությունում տեղեկատվության և մշակույթի նախարարության ներկայացուցիչ Աբդուլ Վահիդ Ռայանի խոսքով՝ վեց գյուղ ամբողջությամբ ավերվել է։ Զոհերի թիվը դեռ փոփոխվելու է, սպասվում է, որ այն զգալի կաճի:
 
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Հերաթ նահանգի առնվազն տասներկու գյուղերում ավերվել կամ մասամբ վնասվել է ավելի քան 1600 տուն։
 
Ականատեսները պատմում են, որ տարերքի առաջին հարվածներից հետո շատ շենքեր են փլուզվել. ներսում գտնվողները մնացելլ են փլատակների տակ, իսկ շատ ընտանիքների ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։
 
Աղետի շրջաններում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
 
Նոր երկրաշարժը ևս մեկ հարված է Աֆղանստանի համար, որը բախվում է ծանր հումանիտար ճգնաժամի՝ 2021 թվականին թալիբների իշխանության վերադարձից և միջազգային օգնության հետագա դադարեցումից հետո:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Հոկտեմբեր 9, 2023 - 10:07

կոդ: 294454

Աշխարհ

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: