ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանը պատրաստակամություն է հայտնել միջուկային տեխնոլոգիաների ոլորտում իր ձեռքբերումներն առաջարկել այլ երկրների

Իրանը շահագրգռված է ատոմային ոլորտում բարեկամ երկրների հետ տեխնոլոգիաների և ձեռքբերումների փոխանակման հարցում։

Իրանը շահագրգռված է ատոմային ոլորտում բարեկամ երկրների հետ տեխնոլոգիաների և ձեռքբերումների փոխանակման հարցում։ Այս հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին՝ ելույթ ունենալով Թեհրանում անցկացվող Իսլամական միասնության 37-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցների առջև։ Այդ մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
 
«Մեզ համար կարևոր է պատմել մեր հաջողությունների մասին, որպեսզի մեր բարեկամ երկրների հետ միջուկային տեխնոլոգիաների փոխանակում լինի: Իրանցի երիտասարդության ջանքերի շնորհիվ մենք տեսնում ենք Իսլամական Հանրապետության աճող ձեռքբերումներն ատոմային էներգետիկայի ոլորտում, ինչը նրան թույլ է տալիս դուրս գալ այդ բնագավառում առաջատար երկրների մակարդակ։ Ըստ որում, իրանական միջուկային տեխնոլոգիաները կրում են բացառապես խաղաղ բնույթ և ուղղված են ծառայելու ողջ մարդկությանը, իսկ մեր ամբողջ գործունեությունն իրականացվում է այն չափանիշների հիման վրա, որոնք սահմանված են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից և Միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակներում», – մեջբերում է Mehr գործակալությունը Էսլամիի խոսքը:
 
Նա հավելել է, որ Իրանն ինքն է որոշում իր ազգային շահերը և պատրաստ է իր գործունեության արդյունքներն առաջարկել այլ երկրների։
 
Ընդգծելով իրանական միջուկային տեխնոլոգիաների խաղաղ բնույթը՝ Էսլամին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունն ակտիվորեն զարգացնում է ռադիոակտիվ դեղագործական պատրաստուկների արտադրությունը։ Այս պահին Իրանն արտադրում է առնվազն 60 տեսակի ռադիոդեղամիջոցներ, որոնք օգտագործվում են երկրի ներսում առնվազն 1 միլիոն մարդու բուժման համար, ինչպես նաև ակտիվորեն արտահանվում են արտերկիր։
 
ԻԱԷԿ-ի ղեկավարը հերթական անգամ նշել է, որ Իրանը չի ձգտում ստեղծելու միջուկային զենք. «Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ չի ձգտում միջուկային զենքի ստեղծման, սակայն մենք բազմիցս եղել ենք այն բանի վկաները, թե ինչպես են մեր ընդդիմախոսները պնդում իրենց դիրքորոշումը, ինչը զրպարտություն է Իսլամական Հանրապետության նկատմամբ»:
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Հոկտեմբեր 8, 2023 - 10:07

կոդ: 294400

Իրան

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: