ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ես ուղիղ ասում եմ՝ ընդդիմության պահանաջը նշանակում է հրաժարվել Հայաստանի անկախությունից. վարչապետ

Ես ուղիղ ասում եմ, որ դա նշանակում է հրաժարվել Հայաստանի անկախությունից, որովհետեւ Պարհայի պայմանավորվածությունը եւ Ալմաթիի հռչակագիրը արձանագրել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը այն բանից հետո, երբ դա տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։

Ընդդիմության մեր հարգելի ներկայացուցիչները երկար ժամանակ այն խոսույթն են զարգացնում, որ պետք է հրաժարվել պրահյան պայմանավորվածություններից եւ Ալաթիի գործընթացից:
 
Ես ուղիղ ասում եմ, որ դա նշանակում է հրաժարվել Հայաստանի անկախությունից, որովհետեւ Պարհայի պայմանավորվածությունը եւ Ալմաթիի հռչակագիրը արձանագրել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը այն բանից հետո, երբ դա տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։
 
 
Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բա ինչո՞ւ  հարց չեք տալիս, թե դա ինչ ժամանակաշրջան է: Դա մի ժամանակաշրջան է, երբ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա եւ մեր դաշնակիցներից եղել է զրո արձագանք:
 
Ընդ որում, ես հիշում եմ 2021 թվականի մայիսի իրադարձությունները, երբ մեր ընդդիմության ներկայացուցիչները ասում էին՝ բա Հայաստանի զորքը չի կռվել, հլը ՀԱՊԿ-ից ե՞ք դուք աջակցություն ակնկալում, Հայաստանի զորքը մարտի մեջ չի մտել, դուք ի՞նչ իրավունքով եք ՀԱՊԿ-ին մեղադրում:
 
Հետո եկավ 2021թվականի նոյեմբերը, երբ լուրեր էին տարածում, թե ոնց որ թե Հայաստանը այն հոդվածով չի դիմել ՀԱՊԿ-ին, որով պետք է, չեք հիշո՞ւմ:
 
Հետո եկավ 2022 թվականի սեպտեմբերը, մեր ԶՈՒ-Ն մտավ մարտի մեջ, բայց պարզվեց, որ էլի զրո ռեակցիա: Մենք հասկացանք, որ այստեղ մեր անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է լեգիտիմ հիմքերին հղում անել Հայաստանի տարածքային ամբողջականության:
 
Պրահայի մեր նպատակը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչելը չի եղել, մեր նպատակը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է եղել, դուք դա չգիտե՞ք»,- հայտարարեց Փաշինյանը:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Հոկտեմբեր 5, 2023 - 10:06

կոդ: 294149

Հայաստան

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: