ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱԷԿ-ը փակելու հիմքեր չկան. Խաչատուր Խաչիկյանը հակադարձում է Թուրքիայի նախաձեռնությանը

Հայկական ատոմային էլեկտրակայանը փակելու հիմքեր չկան, սեյսմիկ անվտանգության առումով էլ այն բավարարում է պահանջներին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի միջուկային անվտանգության  կարգավորման կոմիտեի նախագահի պաշտոնակատար Խաչատուր Խաչիկյանը:
 
Խաչիկյանը նախ վստահեցրեց, որ ներկա պահին անվտանգության մակարդակը բավարար է, որպեսզի ՀԱԷԿ-ն անվտանգ աշխատի: Աշխատանքներ են տարվում անվտանգության մակարդակն էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ:
 
 «Առաջին դեպքը չէ, որ Թուրքիան փորձում է շահարկել ՀԱԷԿ-ի շահագործումը շարունակելու փաստը, պարբերաբար բարձրաձայնում է, դա իր իրավունքն է, սակայն ատոմակայան փակելու կամ չփակելու խնդիրը դուրս է իր դաշտից, դա տվյալ ատոմակայանը շահագործող պետության իրավասության ներքո է գտնվում, որը փաստել է նաև թուրքական մեջլիսի դիմումերի հանձնաժողովի կողմից»,-ասաց Խաչիկյանը:
 
Հայաստանը և Թուրքիան հանդիսանում են Միջուկային անվտանգության կոնվենցիան վավերացրած երկրներ։ Համաձայն այդ կոնվենցիայի պահանջներին անդամ երկրները, ներառյալ Հայաստանը, հաշվետվություններ են ներկայացնում Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն (ՄԱԳԱՏԷ)՝ երկրում միջուկային անվտանգության վիճակի վերաբերյալ, որը փորձագիտական գնահատման է ենթարկվում մյուս անդամ երկրների կողմից՝  հարցադրումներ, խնդիրներ ներկայացնելով հաշվետվությունը մշակած երկրին: Խաչիկյանը վստաեցնում է, որ առ այսօր ներկայացված հարցադրումներին և խնդիրներին Հայաստանի կողմից տրվել են սպառիչ պատասխաններ։
 
«Փորձագիտական դիտարկման արդյունքները ամփոփվում են հաշվետվության մեջ, որտեղ նշվում է թե պետությունն ինչ միջոցառումներ պետք է իրականացնի, որի իրականացման կարգավիճակը ներկայացվում է հաջորդ հաշվետու ժամանակահատվածում: Չկա նշված մի այնպիսի միջոցառում, որը մեր պետության ուժերից վեր  լինի, կամ հրաժարվենք դրա իրականացումից: Միջոցառումները, որոնք հնարավոր է լինում իրականացնել կարճ ժամանակում, իրականացվում են հաջորդ հաշվետու ժամանակահատվածի ընթացքում, որոնք երկարաժամկետ են,  մշակվում է իրականացման ճանապարհային քարտեզ և աշխատում ենք դրանց իրականացման ուղղությամբ»,-վստահեցրեց կոմիտեի նախագահի պաշտոնակատարը:
 
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և ՀՀ միջև տեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակում  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից ցուցաբերվում է մասնագիտական և տեխնիկական աջակցություն՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը և միջուկային անվտանգության մակարդակի բարձրացմանը:
 
ՀԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետի երկարացման շրջանակում իրականացվել են անվտանգության բարձրացմանն ուղղված  բազմաթիվ աշխատանքներ՝ համակարգերի մոդիֆիկացիաներ և արդիականացումներ: Շահագործման ժամկետի երկարացման շրջանակում ստացած անվտանգության հիմնավորման դիտարկման գործընթացում ներգրավված են  եղել ոչ միայն Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետները, այլ նաև միջազգային փորձագետները։ Որոշումները կայացնելիս հաշվի են առնվում նաև միջազգային փորձագետների տրամադրված կարծիքները:
 
«Վթարային պատրաստվածության շրջանակում ատոմակայան շահագործող ցանկացած երկրում իրականացվում են որոշակի միջոցառումներ՝ վթարային պլանի մշակում, հակավթարային վարժանքների իրականացում, ազդակիր համայնքների բնակիչներին անհրաժեշտ յոդի դեղահաբերի պահեստավորում: Դա պարտադիր պահանջ է: Հայաստանը նույնպես պարբերաբար իրականացնում է վարժանքներ և ՀՀ-ում առկա է յոդի դեղահաբերի պահուստ, որը անհրաժեշտության դեպքում պետք է տրվի ատոմակայանի հարակից բնակավայրերի բնակչությանը»,-ասաց նա:
 
Անդրադառնալով սեյսմիկ անվտանգության հարցին՝ Խաչիկյանն ընդգծեց, որ հայկական ատոմակայանը, նախագծված լինելով Խորհրդային միության նորմատիվ պահանջներին համապատասխան, բավականին մեծ պահուստային գործակիցներ ունի:
 
«Չնայած այն նախատեսված է եղել ավելի ցածր սեյսմիկ ցնցումների համար, սակայն 1995թ-ի վերագործարկումից սկսած՝ պարբերաբար իրականացվել է սեյսմիկ անվտանգության վերագնահատում: Արդյունքում մեր ատոմակայանը բավարարում է ներկա պահանջներին: Վերագնահատման արդյունքում ցույց է տրվել, որ ատոմակայանի անվտանգության համար կարևոր համակարգերը կարող են դիմանալ մինչև 0.35 g (ազատ անկման արագացում) հողի ցնցումներին: Մենք պահանջ ենք դրել, որ իրականացվի այդ անվտանգության համակարգերի վերագնահատում և վերազինում, որը արդյունքում կհիմնավորվի, որ համակարգերը կդիմանան 0.42 g ցնցումներին։ Վերագնահատման խնդիրը ի հայտ է եկել նաև Ֆուկուսիմայի ատոմային էլեկտրակայանի վթարից հետո իրականացված «Ստրես-տեստի» իքնագնահատման արդյունքում»,-ասաց Խաչիկյանը:
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ (ՄԱԳԱՏԷ) Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը դադարեցնելու պահանջով։ 
 
Աննա Գրիգորյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Հոկտեմբեր 5, 2023 - 09:32

կոդ: 294144

Հայաստան

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: