ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի եւ Դավիթ Իշխանյանի ձերբակալվելու մասին

Ջերբակալվել են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Ազգային ժողովի նախագահ, դաշնակցական Դավիթ Իշխանյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով կառավարությանը մոտ կանգնած իրենց աղբյուրներին, հայտնում են, որ ձերբակալվել են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Ազգային ժողովի նախագահ, դաշնակցական Դավիթ Իշխանյանը:
Տեղեկությունը հաստատել է նաեւ «Առավոտ» թերթը՝ վկայակոչելով իր հայաստանյան աղբյուրները եւ նշելով, որ ձերբակալվածներին տանում են Բաքու: Բաքուն դեռեւս պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը:
Հիշեցնեմ, որ օրեր առաջ Հայաստան մեկնելու ճանապարհին ադրբեջանական ուժերն առեւանգել եւ գերեվարել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանին, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին։ Նրանք բոլորը գտնվում են Բավքում եւ մեկ տասնյակն անցնող տարբեր շինծու մեղադրանքներով 4 ամսով կալանավորվել են։
Ադրբեջանական գերության մեջ է նաեւ Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, որին մոտ 20 հոդվածներով կեղծ մեղադրանքներ են ներկայացվել։ Նա, հիշեցնեմ, հայտարարել էր, որ ինքնակամ պատրաստվում է գնալ Շուշի՝ ներկայանալու ադրբեջանական իրավապահներին, քանի որ սպառնացել են, որ Բաքու չգնալու դեպքում արցախցիների համար խնդիրներ կառաջանան։
Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եւ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ։ Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւը հայտարարել է, որ Արայիկ Հարությունյանի եւ Ջալալ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, մեջբերում եմ, «Գյանջայի խաղաղ բնակչության դեմ հրթիռակոծությունների եւ 44-օրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակիչների սպանությունների» առնչությամբ։ Արայիկ Հարությունյանի գտնվելու վայրի մասին եւս որեւէ տեղեկություն դեռեւս հայտնի չէ:
«Ազատությանը» Արցախի պատգամավորներից մեկն ասել է, որ այսօր ադրբեջանական անցակետով Հայաստան են եկել Արցախի ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, պետնախարար Արթուր Հարությունյանն ու նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Հոկտեմբեր 3, 2023 - 19:50

կոդ: 294026

Արցախ

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: