ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուսաստանը դավաճանեց հայ ժողովրդին՝ չպատասխանելով ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական գործողությանը. Շառլ Միշել

«Ռուսաստանը դավաճանել է էթնիկ հայերին»:

Euronews-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Եվրամիության խորհրդի նախագահը Շառլ Միշելը:
«Իրավիճակը պարզ է՝ ոչ ոք չի կարող դա չտեսնել, որ Ռուսաստանը դավաճանել է հայ բնակչությանը։ Ռուսաստանը ցանկություն է հայտնել, որ իր զինվորները ներկա գտնվեն այնտեղ և երաշխավորեն կայունության և անվտանգության վերաբերյալ համաձայնագրերը։ Եվ մենք տեսնում ենք, որ այս ռազմական գործողությունը սկսվեց առանց՝ ասպարեզում գտնվող Ռուսաստանի կողմից նվազագույն արձագանքի, ի տարբերություն Եվրամիության, որն այնտեղ ռազմական ներկայություն չունի»,- ասել է նա:
Շառլ Միշելը տեղեկացրել է, որ մտադիր է միջնորդություն առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև այս շաբաթվա վերջին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ժամանակ։
Հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ. ինչպե՞ս կարելի է վստահություն ստեղծել այս պայմաններում։ Հարցին պատասխանելով՝ Շառլ Միշելը նշել է.
«Կարծում եմ, որ Ադրբեջանը մեծ պատասխանատվություն ունի այն պահից, երբ սկսեց ռազմական գործողությունը։ Այժմ Ադրբեջանը պետք է բարի կամք դրսևորի և միջազգային հանրությանը ներգրավի իրավիճակի մոնիթորինգին, որպեսզի պաշտպանվեն Ադրբեջանում ապրող ողջ բնակչության, այդ թվում՝ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը:
Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց խոստումնալից: Անցյալ տարի Եվրամիությունը շատ բան արեց Ադրբեջանից ավելի շատ բնական գազ ստանալու համար։ Ադրբեջանը պետք է ավելի շատ ներգրավվի Կովկասում անվտանգության ամրապնդման և համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերում»:
armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: