ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արցախցի 74-ամեայ Լարիսա Գաբրիէլեանի պատմութիւնը

Արցախցի 74-ամեայ Լարիսա Գաբրիէլեան տարեդարձէն մէկ օր անց ստիպուած եղած է լքելու իր տունը: 18 Սեպտեմբերին Լարիսա Գաբրիէլեան դարձած է 74 տարեկան, իսկ յաջորդ օր ան ստիպուած լքած էր Ասկերանի շրջանի Սառնաղբիւր գիւղը գտնուող իր տունը:

Արցախի երեք պատերազմները վերապրած կինը խոստովանած է, որ վերջինը եղած է ամենադաժանը, թէեւ առաջին պատերազմի ժամանակ կորսնցուցած է ամուսինը:
19 Սեպտեմբերին ատրպէյճանական յարձակումներու հետեւանքով Սառնաղբիւր գիւղը ամբողջութեամբ աւերուած է։ Լարիսա Գաբրիէլեան յստակ կը յիշէ այդ ողբերգական օրուան իրադարձութիւնները։
«Առաւօտեան լսեցինք մի քանի պայթիւնների ձայներ, յետոյ նստեցինք ճաշելու, իսկ յետոյ նորից լսուեցին կրակոցների ձայներ, որոնք աստիճանաբար սկսեցին ուժեղանալ։ Սկզբում թաքնուեցինք լոգարանում, որտեղ թւում էր, թէ համեմատաբար անվտանգ է։ Բայց քիչ անց տունը սկսեց ցնցուել հարուածից։ Դրանից յետոյ որդիս առաջարկեց լքել տունը, գնալ գիւղապետարանի շէնք։  Տղաս գնաց մի ճանապարհով, իսկ մենք ՝ միւսով։  Որդիս, որը մէկ այլ ճանապարհով է գնացել, մէկ այլ տղայի հետ յայտնաբերել է վիրաւոր զինուորներին»,-պատմած է կինը։
Գիւղապետը վիրաւորները տարհանած է խաղաղապահներուն մօտ, իսկ յետոյ վերադարձած է բնակիչները տարհանելու համար, սակայն բոլորը նոյն մեքենայով դուրս հանել չէ կարողացած:
Արցախի Մարդու իրաւունքներու պաշտպան Գեղամ Ստեփանեան օրերս յայտնած էր, որ փոքր գիւղ բնակող 76 մարդէն 5-ը սպաննուած է, եւս 15 բնակիչ վիրաւորուած է, իսկ 4-ը՝ գերեվարուած։ Հինգ սպաննուածներէն երեքը երեխաներ են՝  Դաւիթ Ալեքսանեան եւ եղբայրներ Միքայէլ եւ Նուէր
Ղազարեանները: 30 սեպտեմբերին, Արարատի մարզի Մասիս քաղաքը տեղի ունեցած է երկու եղբայրներու յուղարկաւորութիւնը: Դաւիթը յուղարկաւորած էին քանի մը օր առաջ։
Լարիսա Գաբրիէլեանի վեց հոգիէ ընտանիքը բնակութիւն հաստատած է Արարատի մարզի Սայաթ-Նովա գիւղը:
Կինը համակուած է անորոշութեան զգացումով, ան չի գիտեր, թէ ինչ ապագայ կը սպասէ իր ընտանիքին, որ հայրենի գիւղ թողած է տուն, ինքնաշարժ, քարշիչ, սերմնացան եւ այլ ունեցուածք:
«Պատրաստւում էի ամուսնացնել թոռներիս, օժիտը պատրաստ էր։ Հնարաւո՞ր է ապրել կենդանիների հետ: Հայրենիք չկայ, պրծալ ա հայրենիքը,  այլապէս մենք այնտեղ կը լինէինք»,- փաստած է Լարիսա Գաբրիէլեան։
arevelk.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: