ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին

Ամերիկացի սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է երկկուսակցական օրինագիծ, որն արգելում է անվտանգության ոլորտում ԱՄՆ աջակցությունը Ադրբեջանին, քանի դեռ չի հստակեցվել, որ Ադրբեջանը հարձակողական գործողություններ չի ձեռնարկում հայերի դեմ:

Ամերիկացի սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է երկկուսակցական օրինագիծ, որն արգելում է անվտանգության ոլորտում ԱՄՆ աջակցությունը Ադրբեջանին, քանի դեռ չի հստակեցվել, որ Ադրբեջանը հարձակողական գործողություններ չի ձեռնարկում հայերի դեմ:
 
Փիթերսը օրինագիծը ներկայացրել է ի պատասխան Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի դեմ Ադրբեջանի կողմից շարունակվող հարձակումների։
 
«Ադրբեջանի կառավարությունը հստակ հասկացրել է, որ կարող է օգտագործել իր ռազմական ռեսուրսները դաժան հարձակումներ իրականացնելու համար Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»,- ասել է սենատոր Փիթերսը:
 
Ըստ նրա՝ Միացյալ Նահանգները չի կարող մեղսակից լինել հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական բռնություններին:
 
«Մենք պետք է ընդունենք այս օրենսդրությունը, որպեսզի արգելափակենք ամերիկյան հավելյալ օգնությունը Ադրբեջանին, քանի դեռ նա չի դադարեցնի իր ագրեսիան տարածաշրջանում»,-նշել է Փիթերսը:
 
Փիթերսի՝ «Հայերի պաշտպանության մասին» անունը կրող օրինագիծը կդադարեցնի ԱՄՆ օգնությունը Ադրբեջանի կառավարությանը, որը ներկայումս թույլատրված է Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի բացառությամբ:
 
Թեև Ազատության աջակցության ակտը հիմնականում արգելում է Ադրբեջանին տրվող երկկողմանի օգնությունը, 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո բացառություն է ավելացվել 907-րդ բաժնում, որը նախագահին տալիս է Ադրբեջանին օգնություն տրամադրելու լրացուցիչ լիազորություն: Այս լիազորությունն ամեն տարի օգտագործվում է երկու կուսակցությունների նախագահների կողմից՝ սկսած 2002 թվականից, ներառյալ Բայդենի վարչակազմը։
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: