ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ ձախողված մի հակամարտություն

Հայերը իրենց բազմադարյա պատմության ընթացքում քաղաքական ու հասարակական բազում ցնցումների են ենթարկվել, բայց միշտ կարողացել են քաղաքական ցնցումներով աղետալի բոլոր ժամանակներում, որոնք ի դեպ քիչ էլ չեն եղել, վերագտնել իրենց ճանապարհը: Այս միջոցին Իրանը ևս իր բարեկամներին երբեք չի մոռանա, նաև նրանց, ովքեր թաքուն դավեր են նյութում Իրանի դեմ:

Սեյյեդ Մոհսեն Մոսթաֆավի
 
Քսան տարին քիչ ժամանակ չէր, որ հայերը կարողանային Լեռնային Ղարաբաղը, Արցախի Հանրապետությունը և նրա անկախությունը ճանաչել տային միջազգային հանրությանը, սակայն նրանք չօգտվեցին այդ երկու տասնամյակից, և Ամերիկայում ու Եվրոպայում հզոր լոբբի ունենալով հանդերձ, ի վերջո պարտվեցին ու տանուլ տվեցին:
 
Հայերը այս տարիների ընթացքում, 90-ականների հաղթանակից հարբած՝ Ադրբեջանին անտեսեցին, այն ինչ Բաքուն այդ ընթացքում նավթ ու գազի վաճառքի միջոցով օրեցօր ավելացնում էր իր սպառազինությունն ու ռազմամթերքը՝ թիկունքին ունենալով Թուրքիային՝ որպես իրական դաշնակից:
 
Հայաստանի միակ հույսը Ռուսաստանն էր. Այն Ռուսաստանը, որ այս տարիների ընթացքում իր ողջ ուշադրությունը կենտրոնացել էր մի այլ նպատակի վրա և մտադիր չէր մի նոր ճակատ բացել ու լարվածություն առաջացնել Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ: Մյուս կողմից Հայաստանի նոր իշխանությունների արևմտամետ հակումները ևս  մեկ այլ առիթ տվեցին Ռուսաստանին, որ բավարարվի Հայաստանի թիրախ դառնալուց:
 
Ռուսական զենքերը հին ու ոչ պիտանի էին, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարության կադրերը ևս անկարող. Հայ քաջարի ու մարտունակ մարտիկները, ովքեր 90-ականների պատերազմում կարողացել էին Ղարաբաղում պարտության մատնել նույնիսկ առասպելական հրամանատար Շամիլ Բասաևի չեչեն ուժերին (ազարի ուժերի օգնության համար էին եկել), երրորդ հազարամյանկի երկրորդ տասնամյակում արդեն թույլացել էին, իսկ տարածաշրջանային ու միջազգային հովանավորության բոլոր հույսերը սին էին:
 
Նրանով հանդերձ, որ Արցախի Հանրապետությունը, որպես անկախ ու ինքնույույն երկիր երբեք չճանաչվեց միջազգային հանրության կողմից, և ՄԱԿ-ի ու միջազգային կանոնների հիմամբ պաշտոնապես Ադրբեջանի մի մասն էր համարվում, սակայն չի կարելի ուրանալ նաև այդ տարածքում հայերի ունեցած քանի հազարամյա պատմությունը: Ամեն դեպքում հայերը մեկ անգամ ևս, ինչպես եղավ 20-րդ դարի սկզբներին, պարտավոր եղան գաղթել իրենց պապենական հայրենի հողից, և հավանաբար այս բռնագաղթն ու էթնիկ զտումը դեռ կշարունակվի: Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի անկումը դառն էր այնքանով, որքանով հեղինակիս և Իրանի ու իրանական բարձրավանդակի սիրահարներիս համար դառն էր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի անկումը թալիբների միջոցով: Թերևս այս տողերը այնքան որ զգացմունքային են, քաղաքական ու միջազգային տրամաբանության հետ առնչություն չունենան, բայց և այնպես, ես չեմ կարող երբեք մոռանալ ո՛չ հայերի կողմից տեսած հյուրընկալումը, և ո՛չ էլ Բաքվում ունեցած վիճաբանությունները, որպես իրանցի ու բնիկ ազերի՝ Արանի և Բադքուբեի տարածաշրջանի մասին:
 
Հայերը իրենց պատմական, բնիկ ու ավանդական մշակութով  ուղեկցել են իրանացիներին պատմության, քաղաքականության ու հատկապես արվեստի մեջ, և հուսով եմ կկարողանան իրենց երկրում ու քաղաքականության մեջ բարեփոխումներ կատարելով, վերականգնել նախկին հզորությունը: Նրանք իրենց բազմադարյա պատմության ընթացքում քաղաքական ու հասարակական բազում ցնցումների են ենթարկվել, բայց միշտ կարողացել են քաղաքական ցնցումներով աղետալի բոլոր ժամանակներում, որոնք ի դեպ քիչ էլ չեն եղել, վերագտնել իրենց ճանապարհը: Այս միջոցին Իրանը ևս իր բարեկամներին երբեք չի մոռանա, նաև նրանց, ովքեր թաքուն դավեր են նյութում Իրանի դեմ:
 
Աղբյուր՝ khabaronline.ir
 
Թարգմանեց՝ Քարմեն Ազարյանը       


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: