ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՄԱԿ-ի դատարան ներկայացված հայցով Հայաստանն ինչ է պահանջում Ադրբեջանից. Էդմոն Մարուքյանը մանրամասնել է

Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի արդյունքում սեպտեմբերի 28-ին միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան:

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի արդյունքում սեպտեմբերի 28-ին միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) գործով:
 
Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ մանրամասնելով.
 
«Հայցում Հայաստանը պահանջում է.
 
1) Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա որևէ միջոց ձեռնարկելուց, որը կարող է հանգեցնել CERD-ով նախատեսված իր պարտավորությունների խախտմանը.
 
2) Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա որևէ գործողություն ձեռնարկելուց, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերին տեղահանելուն կամ վերջին ռազմական հարձակման ընթացքում տեղահանված անձանց անվտանգ և արագ վերադարձն իրենց տներ կանխելուն կամ ազդելուն, ներառյալ նրանց, ովքեր գնացել են Հայաստան կամ երրորդ երկրներ՝ միաժամանակ թույլ տալով նրանց, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը, դա անել առանց որևէ խոչընդոտի.
 
3) Ադրբեջանը դուրս կբերի բոլոր ռազմական և իրավապահ անձնակազմին Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիական հաստատություններից, որոնք օկուպացված են 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իր զինված հարձակման հետևանքով.
 
4) Ադրբեջանը կնպաստի և ձեռնպահ կմնա Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին Միավորված ազգերի կազմակերպության և նրա մասնագիտացված գործակալությունների մուտքի համար և որևէ կերպ չպետք է միջամտի նրանց գործունեությանը.
 
5) Ադրբեջանը պետք է դյուրացնի և ձեռնպահ մնա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին մարդասիրական օգնություն տրամադրելու հնարավորությունից, և համագործակցի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ.
 
6) Ադրբեջանը անհապաղ պետք է նպաստի Լեռնային Ղարաբաղի հանրային կոմունալ ծառայությունների, այդ թվում՝ գազի և էլեկտրաէներգիայի ամբողջական վերականգնմանը և ապագայում ձեռնպահ մնա դրանք խափանելուց.
 
7) Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղի ներկայիս կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինվորականների նկատմամբ պատժիչ գործողություններից.
 
8) Ադրբեջանը չպետք է փոխի կամ ոչնչացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող որևէ հուշարձան կամ որևէ այլ հուշարձան կամ հայկական մշակութային արտեֆակտ կամ վայր, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում.
 
9) Ադրբեջանը ճանաչում և ուժի մեջ է դնում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից ստեղծված քաղաքացիական կացության ակտերը, անձը հաստատող փաստաթղթերը և սեփականության իրավունքներն ու գրանցամատյանները, և չպետք է ոչնչացնի կամ բռնագրավի այդ գրանցամատյաններն ու փաստաթղթերը.
 
10) Ադրբեջանը պետք է հաշվետվություն ներկայացնի Դատարան սույն հրամանն ուժի մեջ մտնելու համար ձեռնարկված բոլոր միջոցների մասին՝ սույն հրամանի օրվանից սկսած մեկամսյա ժամկետում, իսկ այնուհետև յուրաքանչյուր երեք ամիսը մեկ՝ մինչև գործի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը դատարանի կողմից»:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: