ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Դանիան 1 միլիոն կրոն է հատկացրել Հայաստանին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց օգնելու համար

Դանիան 1 միլիոն կրոն է հատկացրել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու համար։

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Դանիայի արտաքին գործերի նախարարությունը։
 
Նշվում է, որ օգնությունը կտրամադրվի Դանիայի Կարմիր Խաչի ընկերության միջոցով, որն աջակցում է Հայկական Կարմիր խաչի ընկերությանը և Կարմիր խաչի շարժման գործընկերներին՝ օգնություն տրամադրելու Լեռնային Ղարաբաղի շրջաններից հակամարտությունից տուժած, իրենց տներից տեղահանված հայ բնակչությանը: Անհապաղ արձագանքը կկենտրոնանա ապաստան տրամադրելու, պարենային անվտանգության, առողջության և խնամքի վրա:


«Հակամարտության պատճառով հազարավոր մարդիկ այս օրերին լքում են Լեռնային Ղարաբաղը և հետևաբար, օգնության կարիքը զգալիորեն մեծանում է: Անհրաժեշտ է ինչպես անհապաղ օգնություն՝ ապաստանի և շտապ օգնության տեսքով, այնպես էլ հոգեսոցիալական աջակցություն: Այդ իսկ պատճառով Դանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությունը կարևոր է»,- ասել է Դանիայի Կարմիր Խաչի գլխավոր քարտուղար Անդերս Լադեկարլը։
 
Հայաստանում Դանիայի դեսպան Աննե Թոֆթ Սորենսենը իր հերթին հայտարարել է, որ Հայաստանում և կովկասյան տարածաշրջանում բոլորն ազդված են այս օրերին և ժամերին Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք գործող բազմաթիվ հայերի իրավիճակից և անորոշ ապագայից:
 
«Իրավիճակը շատ բարդ է, և այդ իսկ պատճառով Դանիայի Կարմիր Խաչի ընկերության միջոցով աջակցելու Դանիայի որոշումը կարևոր է։ Հուսով եմ, օգնությունը կօգնի մեղմել բազմաթիվ տուժած ընտանիքների անմիջական կարիքները
 
Դանիան լիովին աջակցում է ԵՄ-ի կողմից Ադրբեջանի ռազմական գործողության և դրա պատճառած մարդկային կորուստների խստիվ դատապարտմանը։ Առաջին հերթին կարևոր է խուսափել նոր սրացումներից։ ԵՄ-ում մենք ակտիվորեն աշխատում ենք հակամարտության դեէսկալացիայի և միջնորդության միջոցով երկարաժամկետ լուծման ուղղությամբ:
 
ԵՄ-ում այլ գործողությունների տարբերակները շարունակաբար դիտարկվում են զարգացող իրավիճակի լույսի ներքո»,- նշել է Հայաստանում Դանիայի դեսպան Աննե Թոֆթ Սորենսենը


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: