Առավոտյան 8-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 42 հազար 500 անձ է հատել ՀՀ սահմանը, որից 22 հազար 800-ն արդեն իսկ հաշվառվել է:
Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ Կոռնիձորի անցակետը հատելուց հետո քաղաքացիները հաշվառում են ստանում կա՛մ Գորիսի, կա՛մ Վայքի հատուկ հաշվառման կենտրոններում, որից հետո տեղի է ունենում տեղաբաշխում:
«Շուրջ 4002 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կացարաններից։ Սյունիքում տեղավորվել է 1465 անձ, Վայոց ձորում՝ 810, Գեղարքունիքում՝ 976, Տավուշում՝ 298, Արմավիրում՝ 200, Արագածոտնում՝ 30, Շիրակում՝ 203, Կոտայքում՝ 20։ Մյուս քաղաքացիները ցանկացել են իրենց բնակության և կեցության հարցերն ինքնուրույն կազմակերպել։ Բայց սա բնավ չի նշանակում, որ պետությունը հետագա հոգածությունից հրաժարվում է»,- ասել է նա:
Աղբյուր՝ armtimes.com