ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ոչ մի տեսակի հումանիտար օգնություն չի կարող սփոփել այն տառապանքները, որ մարդիկ տեսել են և որոնց միջով անցնում են. Փաուեր

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերին է ներկայացրել վերջին մի քանի օրերին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման, ինչպես նաև վերջին ամիսներին Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Գորիսում ստեղծված իրավիճակը։

Այս մասին Գորիսից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը:
 
«Երբեմն մենք տեղեկություն ենք ստանում, որ երեխաներով ավտոբուս կա միջանցքում, և երեխաները թթվածնի կարիք ունեն կամ այլ խնդիր ունեն, բայց մենք չենք կարողանում հասնել նրանց»,- հայտնել է Ղուկասյանը՝ հավելելով, որ մարդիկ գալիս են ամեն վայրկյան։
 
Սյունիքի մարզպետի խոսքով՝ եկողների մեծ մասը կանայք և երեխաներ են, իսկ որոշ ընտանիքներ նույնիսկ տեղեկություն չունեն իրենց ընտանիքի մյուս անդամների մասին և չեն ցանկանում Գորիսից հեռանալ Երևան կամ այլ վայր, քանի որ ուզում են սպասել իրենց ընտանիքի կորած անդամներին։
 
Բացի այդ, դժվարություն է ստեղծում նաև այն հանգամանքը, որ Լաչինի միջանցքում կապ չկա, իսկ մեքենաների շարասյունը ձգվում է մի քանի կիլոմետր, և ոչ ոք չի կարող հասնել բուժօգնության կարիք ունեցող, ծանր կացության մեջ գտնվող մարդկանց։
 
Փաուերը նաև հետաքրքրվել է, թե ինչու է խցանումն այդքան երկար ձգվում։ Ռոբերտ Ղուկասյանը տեղեկացրել է, որ ճանապարհին բազմաթիվ մեքենաներ փչացել են, հարյուրավոր մեքենաներ բենզին չունեն, շատերը հրելով հասցնում են մեքենաները մինչև Լաչինի միջանցք՝ հույսով, որ այնտեղ թեկուզ քիչ քանակությամբ բենզին կգտնեն, որպեսզի կարողանան հասնել մոտակա քաղաք և լիցքավորել։
 
«Շատ դեպքերում էլ մարդիկ գալիս են, իսկ նրանց իրերը որևէ մեծ բեռնատարում են, և նրանք ստիպված են այստեղ սպասել, մինչև իրենց իրերը հասնեն»,- ասել է Ղուկասյանը։
 
«Մենք եկել ենք՝ աջակցելու և ավելի շատ հումանիտար օգնություն տրամադրելու, սակայն գիտեմ, որ ոչ մի տեսակի հումանիտար օգնություն չի կարող սփոփել այն տառապանքները, որ մարդիկ տեսել են և որոնց միջով անցնում են այժմ»,- նշել է Սամանթա Փաուերը։ 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: