ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պատմական հնարավորություն ունենք հասնելու համաձայնության, նույնիսկ՝ կնքել խաղաղության պայմանագիր. Ալեն Սիմոնյան

«Մեր հույսը մեզ վրա է, մեր վրա ասելով՝ նկատի ունեմ հայ ժողովրդին, այն ժողովրդավարական պրոցեսներին, որ Հայաստանում կան, այն գործընկերների վրա է, որոնք մեզ հետ համագործակցում են՝ Իրանի, Եվրամիության, ԱՄՆ-ի մեր գործընկերների, որոնք, ի տարբերություն մեր դաշնակցի, իրերը կոչում են իրենց անուններով և մեծագույն սատարում ցուցաբերում այս բարդ իրավիճակում և շարունակելու են ցուցաբերել»:

«Մեր հույսը մեզ վրա է, մեր վրա ասելով՝ նկատի ունեմ հայ ժողովրդին, այն ժողովրդավարական պրոցեսներին, որ Հայաստանում կան, այն գործընկերների վրա է, որոնք մեզ հետ համագործակցում են՝ Իրանի, Եվրամիության, ԱՄՆ-ի մեր գործընկերների, որոնք, ի տարբերություն մեր դաշնակցի, իրերը կոչում են իրենց անուններով և մեծագույն սատարում ցուցաբերում այս բարդ իրավիճակում և շարունակելու են ցուցաբերել»:
 
Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց»-ի տաղավարում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ ենք մենք փակելու այն հնարավոր հարվածները, որ գալու են, ինչի՞ վրա է մեր հույսը:
 
Սիմոնյանը նկատել է՝ ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի փոխհարաբերություններին, ապա անձամբ իր կարծիքով շատ մոտ ենք և պատմական հնարավորություն ունենք հասնելու համաձայնության, նույնիսկ՝ կնքել խաղաղության պայմանագիր:
 
«Ես կարող եմ ասել, որ հուլիսի 15-ին կա ընդունված հայտարարություն Հայաստանի, Ադրբեջանի և Շառլ Միշելի մասնակցությամբ, որը որ երեք կարևոր կետ է արձանագրել: Առաջինը, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության 29,800 քառակուսի կիլոմետրը, ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի համապատասխան 86,600 հազար քառակուսի կիլոմետրը, և երկրները իրար նկատմամբ տարածքային պահանջներ չունեն:
 
Երկրորդ համաձայնությունը, որ գործընթացները տեղի են ունենալու Ալմա-Աթայի 1991 թվականի փաստաթղթերի հիման վրա, որը լավ իրավական հիմք է:
 
Երրորդը, որ կոմունիկացիաների բացումը տեղի է ունենում երկրների սուվերենության, իրավազորության, փոխադարձ հավասարության տրամաբանության մեջ»,- նշել է Սիմոնյանը:
 
Վերջինս նկատել է՝ հիմա մենք ինչ ճանապարհ էլ տանք, իրենք (-խմբ. նկատի ունի շահագրգիռ կողմերին՝ ՌԴ, Թուրքիա, Ադրբեջան) ասելու են «Զանգեզուրի միջանցք». «Անգամ, եթե այդ ճանապարհը Լոռիով անցնի, բայց մենք այս սկզբունքները ֆիքսել ենք, և Հայաստանը բաց է, և ճանապարհ է տրամադրում և նաև երկաթուղի: Մենք դրան պատրաստ ենք, և ես հույս ունեմ, որ Գրանադայում հոկտեմբերի 5-ին այս պատմական շանսն օգտագործենք, հավերժ պատերազմը և հավերժ այս վիճակը որևիցե մեկին ձեռք չի տալու, և մենք դրան պատրաստ ենք»:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Սեպտեմբեր 25, 2023 - 14:39

կոդ: 283464

Հայաստան

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: