ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը և պետքարտուղարի օգնական Յուրի Քիմը այսօր կժամանեն Հայաստան։
Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային:
«Փաուերը կհանդիպի Հայաստանի կառավարության պաշտոնյաների հետ և կվերահաստատի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակից բխող մարդասիրական կարիքները լուծելու հանձնառությունը»,- ասել է նա։
Փաուերը կլինի ԱՄՆ ՄԶԳ առաջին ղեկավարը, ով կգա Հայաստան և կհաստատի ԱՄՆ-ի գործընկերությունը մեր երկրի հետ:
Աղբյուր՝ armtimes.com