ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Այն, ինչ կատարվում է Երևանի փողոցներում, արտաքին ուժերի կողմից հրահրվող, մեծ սատարում ունեցող գործընթաց է. ԱԺ նախագահ

«Այն, ինչ կատարվում է այսօր Երևանի փողոցներում, արտաքին ուժերի կողմից հրահրվող, մեծ սատարում ունեցող մի գործընթաց է, որին մեր համաքաղաքացիները իրենց պատասխանը տվել են, և ուզում եմ առիթն օգտագործելով՝ ասել, որ չդառնան երրորդ որևիցե երկրի գործընթացի մասնակից: Այդ գործընթացը ոչ մի կապ չունի ՀՀ-ի, ՀՀ շահերի հետ և որևիցե տեղ չի տանում և որևիցե առաջարկ չունի, միակ առաջարկը Հայաստնում իշխանափոխություն անելն է»:

«Իհարկե, մեզ տեղյակ են պահել, բայց որևիցե մասնակցություն չի եղել Երևանից, նույնիսկ խորհրդի մակարդակով Արցախում նախագահի ընտրության հետ որոշմանը»:
 
Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց»-ի տաղավարում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ԼՂ ԱԺ նախագահն ասել է, որ Փաշինյանը ծանոթ է եղել ընտրությանը և կատարվող ամեն ինչին:
 
«Մենք գիտեինք, և Ադրբեջանը դրա մասին բաց խոսել էր, որ նախագահի ընտրությունը իրենց համար ծանր և սադրիչ գործողություն է, և Արցախ իշխանությունները, այն մարդիկ, ովքեր ներկայացնում էին Արցախը, որոնց մեջ մտնում էին նախկին նախագահները, այդ որոշումը կայացրին: Հետագայում այն փաստաթուղթը, որի մասին պարոն Իշխանյանը խոսել է, մենք տեսել ենք, և միակ զանգը և խոսակցությունը, որ տեղի է ունեցել, վարչապետի կողմից է եղել, և այն արտահայտությունն է եղել, որ մեզ համար մտահոգիչ և անընդունելի է, որ այդ փաստաթղթի մեջ նշված է ՀՀ զինված ուժեր: Այնտեղից պատասխան է հնչել, որ մենք այս փաստաթուղթը չենք ստորագրում, այն հայտարարություն է լինելու, բայց փաստաթուղթը մեզ հետ չի համաձայնեցվել, մեր կողմից չի հաստատվել, և որևիցե միջամտություն չի եղել, անգամ՝ խորհուրդ»,- նշել է Սիմոնյանը:
 
Հաղորդավարի հարցին, թե ասե՞լ են ԼՂ իշխանություններին, որ չի կարելի հիմա այս ձևով նախագահ փոխել, որովհետև Ադրբեջանը բաց տեքսով ասել է, որ այդ դեպքում գործողությունների կգնա, Ալեն Սիմոնյանը պատասխանել է՝ որևիցե ներգործություն, որևիցե արտահայտություն, որը կարող է տպավորություն թողնել, որ իրեն ենք դա պարտադրել, չի արվել. «Արցախի իշխանությունները այդ նույն տեղեկություններն ունեցել են, հաճախ հենց իրենք են մեզ փոխանցել, որովհետև իրենց կապը շատ ավելի ուղիղ ու հաճախակի է եղել, և փաստաթուղթն էլ իրենք քննարկել են ռուս խաղաղապահների ղեկավարի հետ: Կրկնում եմ՝ նույնիսկ խորհուրդ բառը ՀՀ իշխանությունների կողմից չի հնչել»:
 
Դիտարկմանը, թե այսօր ԼՂ իշխանությունների քաղաքական համակիրները ՀՀ իշխանությանն են մեղադրում, Սիմոնյանը նշել է. «Այն, ինչ կատարվում է այսօր Երևանի փողոցներում, արտաքին ուժերի կողմից հրահրվող, մեծ սատարում ունեցող մի գործընթաց է, որին մեր համաքաղաքացիները իրենց պատասխանը տվել են, և ուզում եմ առիթն օգտագործելով՝ ասել, որ չդառնան երրորդ որևիցե երկրի գործընթացի մասնակից: Այդ գործընթացը ոչ մի կապ չունի ՀՀ-ի, ՀՀ շահերի հետ և որևիցե տեղ չի տանում և որևիցե առաջարկ չունի, միակ առաջարկը Հայաստնում իշխանափոխություն անելն է»:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: