ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Անկախ նրանից, թե ՀՀ-ում ով կլիներ իշխանության, այս պրոցեսը լինելու էր. Սիմոնյան

«Նայիվ է մտածել, որ այն, ինչ տեղի է ունենում, կապված է այս կամ այն իշխանության հետ: Այս ամենը կապված է այն պրոցեսի հետ, որը տեղի է ունում աշխարհում»:

Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց»-ի տաղավարում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
 
«Անկախ նրանից, թե ՀՀ-ում ով կլիներ իշխանության՝ ես, դուք, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, այս պրոցեսը լինելու էր, 2020 թվականի պատերազմը լինելու էր, որովհետև Սիրիայի պատերազմն էր սկսվել, և Ուկրաինայի պատերազմն էր գալիս, և պետք էին տնտեսական ճանապարհներ, և այդ տնտեսական ճանապարհները պետք են հիմա: Տեսեք Ռուսաստանի պես մեծ երկիրը և պատկերացրեք, որ չկա օդային ճանապարհ, չկա ծովային, երկաթուղային ճանապարհ, այդ տնտեսությունը դուրս գալու և իրեն աշխատացնելու խնդիր ունի: Եվ այդ խնդիրը այն ճանապարհն է, որը որ ՌԴ-ն կմիացնի Թուրքիային, Վրաստանի միջոցով դա անելը շատ դժվար է կամ գրեթե անհնար կամ առնվազն քիչ է, և դրա համար պետք են այլ ճանապարհներ»,- ասել է Սիմոնյանը:
 
Հարցին՝ նույնիսկ այդ պարագայում ճի՞շտ էր այդ ճանապարհին հակադրվել Ռուսաստանին, թե՞ նվազեցնել հնարավոր ռիսկերը, Ալեն Սիմոնյանը պատասխանել է.
 
«2018 թվականին, երբ որ մենք եկանք, առաջին բանը, որ մեզ հարցնում էին՝ արդյոք մենք ՀԱՊԿ-ից դո՞ւրս ենք գալու: Հաջորդ քայլով մենք միակ երկիրն էինք, որ ՌԴ-ի հետ համաձայնեցինք, ի հեճուկս միջազգային բոլոր գործընկերների, զորախումբ մտցնել Սիրիա, մենք դրա համար շատ քննադատվել ենք: Հետագայում մենք մեր բոլոր գործողությունները համաձայնեցրել ենք, քննարկել ենք ՌԴ մեր գործընկերների հետ: Իսկ այս պրոցեսը միայն 2018 թվականի՞ն է սկսվել: Բա 2016 թվականի պատերազմը. ՌԴ-ն լավ հարաբերություն չունե՞ր Սերժ Սարգսյանի, Հայաստանի հետ, բա ինչի՞ չպաշտպանեցին ռուսներն իրենց դաշնակցին: Հիմա մեզ մեղադրում են, ասում են՝ դուրս գանք Պրահյան գործընթացից, ռուսներն էլ են դա ասում: Լավ, մինչև Պրահյան համաձայնագիրը, բա՞ 2020 թվականի Խծաբերդի պատմությունը գիտեք՝ ի՞նչ է եղել: Նոյեմբերի 9-ի պայմանագրից մի քանի օր հետո ռուս զինվորականները դուրս են հրավիրում մեր զինվորականներին, որոնք հետագայում գերի են ընկնում, և մի մասը մինչև հիմա գերի է, և մեր զանգին ի պատասխան՝ ասում են՝ ոնց որ ձերոնք են նման բան ասել, ասում ենք՝ ո՞վ, ասում են՝ կճշտենք, մինչև հիմա ճշտում են: 2021 թվականի Սոթք-Խոզնավարի իրադարձությունները: Այդ ժամանակ Պրահա կա՞ր, բա ինչո՞ւ չէին ռուս խաղաղապահը և մեր հարաբերությունները դեր խաղում, ի՞նչ էին անում, զանգում էինք, ասում օգնեք, ձեր պարտականությունները կատարեք: Հետո 2020 թվականի սեպտեմբերին, որ Ջերմուկ մտան՝ ՀԱՊԿ-ի տարածք, մենք այդ ժամանակ Պրահայի մասին խոսո՞ւմ էինք, հիմա ինչո՞ւ է այս թեման գցել մեր ջեբը»:
 
ԱԺ նախագահը նաև նկատել է՝ այսօր ինչ է կատարվում. «9 ամիս Լաչինի միջանցքը փակ է, որը պետք է լինի ռուս խաղաղապահների հսկողության տակ: Ռուս խաղաղապահը էնտեղ հիմա ի՞նչ է անում, ուղեկցում է ադրբեջանցի զինվորներին դեպի ներս, իսկ այս ամեն ինչի մեջ մեղավոր ենք մենք, որովհետև երեք տարի զոհ տալով, տարածք տալով, խնդրվելով, հիմա երեք տարի անց ինչ-որ ձևով փորձում ենք պաշտպանել մեր երկիրը, դա՞ է մեր մեղքը»:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: