ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հունգարիան հերքել է Լեռնային Ղարաբաղի վրա Բաքվի հարձակման շուրջ ԵՄ հայտարարությունն արգելափակելու մասին լուրերը

Հունգարիան հերքել է տարբեր լրատվամիջոցներում տարածված լուրերը Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման շուրջ 27 երկրների համատեղ հայտարարությունն արգելափակելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն Facebook-ի իր էջում։

«Երեկ մի քանի կեղծ լուրեր շրջանառվեցին Ղարաբաղում իրավիճակի շուրջ ԵՄ հայտարարության վերաբերյալ: Ճշմարտությունն այն է, որ Հունգարիան և մի քանի այլ մասնակից պետություններ մեկնաբանություններ և առաջարկություններ արեցին համատեղ հայտարարության վերաբերյալ, սակայն համաձայնություն ձեռք չբերվեց, ուստի ԵՄ բարձր ներկայացուցիչը հրապարակեց հայտարարություն իր անունից։ Հունգարիայի դիրքորոշումն այստեղ նույնպես պարզ է՝ պատերազմի փոխարեն խաղաղություն է հարկավոր: Շատ տասնամյակներ անց եկել է ժամանակը՝ վերջ դնելու Ղարաբաղի ժողովրդի տառապանքներին», - Հունգարիայի արտգործնախարարի գրառումն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվիակն ավելի վաղ հայտնել էր, որ եվրոպական դիվանագիտական երեք տարբեր աղբյուրներից իր ստացած տեղեկությունների համաձայն՝ Հունգարիան արգելափակել է Եվրամիության հայտարարությունը, որն ի սկզբանե պետք է լիներ ԵՄ բոլոր 27 երկրների անունից։ Արդյունքում ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարություն տարածեց իր անունից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, հայտարարությունում Բորելը դատապարտել էր Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և նշել, որ Լեռնային Ղարաբաղից քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը՝ ռազմական կամ այլ միջոցներով, կարժանանա Եվրամիության խիստ արձագանքին։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Սեպտեմբեր 22, 2023 - 18:29

կոդ: 283287

Եվրոպա

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: