ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մեր ԶՈՒ-ն կանխել է սահմանային ցանկացած փոփոխություն. մենք կարևորում ենք հայերի իրավունքների պաշտպանությունը. Ռայիսի

Ուրբաթ առավոտյան կայացած ԻԻՀ ԶՈՒ շքերթում ունեցած ելույթում նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է.

«Մեր զինված ուժերը կանխել են աշխարհաքաղաքական և սահմանային ցանկացած փոփոխություն։ Մենք կարևորում ենք հայերի իրավունքների պաշտպանությունը և սահմանների վիճակը»,- ԻԻՀ նախագահի խոսքերը մեջբերում է Pars Today-ը։
 
Նրա խոսքով՝ պատերազմն այսօր տեղ չունի Իրանի հայեցակարգում, սակայն պաշտպանական քաղաքականության շրջանակում ապահովվում է զինվածու ուժերի ռազմական պատրաստվածությունը:
 
Իրանի նախագահը հավելել է, որ ժողովուրդը վստահում է զինված ուժերին, քանի որ գիտի, որ այդ ուժերն իր կողքին են:
 
«Այսօր Իսլամական Հանրապետությունը կիրառում է կառավարման մոդել, որը համատեղում է հոգևորությունն ու ժողովրդավարությունը: Մենք կարող ենք տարածաշրջանի ժողովրդին ցույց տալ, որ այսօր դիմադրությունն է, որ պարտության է մատնում հակառակորդին»,- հայտարարել է Ռայիսին։ 
 
Նախագահն ասել է, որ, ի տարբերություն օտարերկրյա զինված ուժերի, որոնց ներկայությունը խնդրահարույց է և ճգնաժամ է ստեղծում, ԻԻՀ զինված ուժերը տարածաշրջանում և Պարսից ծոցում անվտանգություն են ապահովում:
 
Նշելով, որ Իրանը կարևորում է հարևանության քաղաքականության ընդլայնումը՝ Ռայիսին հավելել է. «Այդ քաղաքականությունը ենթադրում է նաև համագործակցություն պաշտպանության, անվտանգության և ռազմական ոլորտներում։ Զինված ուժերը պատրաստ են եղել և պատրաստ են համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ՝ վստահություն ստեղծելու համար և ջերմորեն սեղմում են տարածաշրջանի զինված ուժերի ձեռքերը՝ տարածաշրջանն ու Պարսից ծոցը օտարների ներկայությունից մաքրելու համար, որպեսզի տարածաշրջանի անվտանգությունը պահպանեն իրենք՝ տարածաշրջանային ուժերը: Քանի որ արտաքին ուժերի ներկայությունը խնդիր է ստեղծում, ոչ թե հարց լուծում»։
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: