ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Տեղի է ունենում 3-րդ երկրների հետ համաձայնեցված 5-րդ շարասյան հարձակումը ՀՀ ինքնիշխանության վրա․ Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել, նշելով, որ Լեռնային Ղարաբաղում երեկվանից կատաղի մարտերը չեն դադարում։

«Ադրբեջանը իրեն հատուկ ցեղասպան և էթնիկ զտման քաղաքանությամբ փորձում է հայաթափել Լեռնային Ղարաբաղը, իսկ մյուս կողմից այս ամենի ֆոնին տեղի է ունենում նախապես պլանավորված, 3-րդ երկրների հետ համաձայնեցված 5-րդ շարասյան հարձակումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վրա։ Գլխավոր ծրագիրը Հայաստանին ներքաշելն է պատերազմական գործողությունների մեջ, ինչի միջոցով այս գործակալ արկածախնդիրները դրսի հովանավորությամբ հեղաշրջում են երազում։
 
Երեկ ԱՄՆ-ի, մի շարք ԵՄ անդամ երկրների առաջնորդների ու ԱԳՆ-ների, ՄԱԿ ԱԽ քարտուղարի և այլ միջազգային կառույցների կողմից հնչեցին ու կհնչեն հասցեական դատապարտող ու ռազմական գործողությունները դադարացնելու վերաբերյալ կոչեր, որոնք միանշանակ մեծ ճնշում են Ալիևի ռեժիմի վրա։ Եվ սա հայկական դիվանագիտության համառ ու արդյունավետ աշխատանքի արդյունք է։
 
Իսկ այդ ընթացքում ռոբասերժական խմբակը երեկ փորձեց կրկնել նոյեմբերի 9-ի սցենարը, բայց ինչպես տեսանք քոքն արդեն վաղուց մաշված է, իսկ հայ ժողովուրդն էլ վաղուց արդեն հստակ հասկանում է իրերի իրական դրությունը։
 
Եւ ուրեմն խնդիրը ոչ թե Հայաստանի իշխանության զավթումն է, այլ ինքնիշխանության։
 
Եւ կրկին պատմական այս հանգրվանում, անկախ քաղաքական տարաձայնություններից, պետք է համախմբվել պետականության շուրջ, բնում խեղդել ցանկացած հակապետական գործողություն, լինել սթափ, սառնասիրտ և ողջախոհ»,– գրել է նա։
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: