ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Շվեդիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի անդամները դատապարտել են Ադրբեջանի հարձակումը ԼՂ-ի վրա

Շվեդական Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի և ԵԽԽՎ-ում շվեդական պատվիրակության անդամները հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ։

Հայտարարության մեջ նշում է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական լայնածավալ ռազմական հարձակումն է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ:
 
« Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ նրանց ագրեսիան «հակաահաբեկչական գործողություն է», որը նրանք ձեռնարկել են Լեռնային Ղարաբաղում, սակայն դա, կարծես, հերթական փորձն է ավարտին հասցնելու էթնիկ զտումների իրենց քաղաքականությունը, երբ հրթիռակոծվում են քաղաքացիական բնակավայրերը, ինչպիսիք են Ստեփանակերտ քաղաքը և այլ քաղաքներ ու գյուղեր: Մենք ՝ Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներս և ԵԽԽՎ-ում շվեդական պատվիրակության անդամներս, խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա և զանգվածային ոճրագործությունը, որը շարունակությունն է ուղիղ երեք տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ուժի կիրառման:
 
Հայկական կողմը բազմիցս զգուշացրել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունները, անթաքույց ռազմատենչ հռետորաբանությունը, Լեռնային Ղարաբաղի բնակչությանը «ահաբեկիչներ» անվանող բացարձակ ստահոդ և դատապարտելի քարոզչությունը հետապնդում է մեկ նպատակ ՝ ուժի կիրառմամբ էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և զրկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սեփական հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքից: 2022 թվականի դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի ՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը և Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումը նույն նպատակն են հետապնդում։ Մենք ՝ ներքոստորագրյալներս, նույնպես մտահոգված ենք կեղծ տեղեկատվության տարածմամբ, այդ թվում ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել ագրեսիան և կոչ ենք անում միջազգային գործընկերներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, որոնք գլխավոր պատասխանատվությունն են կրում միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները, ներառյալ ընդունել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև»,- նշված է հայտարարության մեջ։
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: