ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մենենդեսը և Ռիդը կոչ են անում Բայդենի վարչակազմին դադարեցնել ԱՄՆ-ի օգնությունը Ալիևի ռեժիմին

ԱՄՆ Սենատի Հայկական հարցերով հանձնախմբի անդամ Բոբ Մենենդեսը և Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ Ջեք Ռիդը դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա և կոչ են արել դադարեցնել ԱՄՆ օգնությունը Ալիևի ռեժիմին։

Երկու առաջատար սենատորները նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ հայտնելով իրենց անհանգստությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կոչ անելով Բայդենի վարչակազմին՝ «անհապաղ դատապարտել Ադրբեջանի կառավարության գործողությունները Լեռնային Ղարաբաղում և հայտարարել, որ Միացյալ Նահանգները չի երկարաձգի Ազատության աջակցության ակտի 907-րդ փոփոխության բացառությունը:
 
«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կառավարությունը վերսկսել է ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ։ Դա տեղի է ունեցել Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակումից հետո, որը մեկուսացրել է էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղում: Այս ընթացքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին զրկել է տեղաշարժվելու և առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդամթերքի և դեղորայքի հասանելիությունից։ Ալիևի ռեժիմի կողմից ռազմական գործողությունների վերսկսմամբ այժմ պարզ է դառնում, որ Ադրբեջանը մտադիր է բոլոր անհրաժեշտ միջոցներով տարածաշրջանից վտարել Լեռնային Ղարաբաղում բնակվող էթնիկ հայերին»,- ասված է սենատորների նամակում։
 
«Ինչպես գիտեք, 1992 թվականի Ազատության աջակցության ակտի 907 ուղղումն արգելում է Միացյալ Նահանգների օգնությունը Ադրբեջանի կառավարությանը, քանի դեռ նախագահը չի որոշել և ծանուցել Կոնգրեսին, որ «Ադրբեջանի կառավարությունը ցուցադրական քայլեր է ձեռնարկում դադարեցնելու բոլոր շրջափակումները և ուժի այլ հարձակողական կիրառումը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ»։ 2002 թվականին, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից և Աֆղանստան ներխուժումից հետո, Կոնգրեսը նախագահին իրավասություն տվեց 907-րդ հոդվածով արտոնություններ տրամադրելու և օգնության տարեկան երկարաձգում Ադրբեջանի կառավարությանը, եթե Ադրբեջանի նախագահը որոշի և հաստատի, որ որոշակի չափանիշներ են պահպանվում:
 
Տարիների ընթացքում նման երկարաձգումներ տրվել են երկու կողմերի նախագահների կողմից՝ ի պաշտպանություն Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության առաջնահերթությունների և համաձայն դաշնային օրենքի:
 
Հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիայի վերսկսումը և Լաչինի միջանցքի շրջափակումը, մենք այլևս չենք կարծում, որ 907-րդ փոփոխության բացառման ժամկետի երկարաձգումը կարող է արդարացված լինել, և մենք ձեզ կոչ ենք անում հրապարակայնորեն հայտարարել այդ մասին։
 
Մենք նաև կոչ ենք անում խստորեն դատապարտել Ադրբեջանի ռազմական գործողությունները և աշխատել ապահովելու համար, որ մարդասիրական օգնությունը հասնի տարածաշրջան»,- ասված է նամակում։
 
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: