Անահիտ Մանասյանն Իրանի արդարադատության նախարարի տեղակալին ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարի՝ մարդու իրավունքների և միջազգային կապերի գծով տեղակալ դոկտոր Ասքար Ջալալիանի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումները։
Այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ Անահիտ Մանասյանը նշել է, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ է ստեղծում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից:
Անահիտ Մանասյանը հատուկ ընգծել է, որ ադրբեջանական ագրեսիան և ռազմատենչ հռետորաբանությունը հետապնդում են ուժի կիրառման միջոցով քաղաքացիական բնակչությանը էթնիկ զտման ենթարկելու, իրենց հայրենիքում ազատ ապրելու իրավունքից զրկելու նպատակ։
«Ադրբեջանի գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղում ոտնահարվել են քաղաքացիական բնակչության բոլոր հիմնարար իրավունքները։ Այդ գործողությունների հետևանքով այսօր մարդիկ են զոհվել և վիրավորվել, այդ թվում՝ երեխաներ։ Թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ դպրոցներ, բնակելի շենքեր և այլն»,- նշել է Պաշտպանը։
Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ադրբեջանական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները։ Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ անձամբ է այցելել այդ բնակավայրեր, իրականացրել է փաստահավաք աշխատանք, որոնց արդյունքները ներառվել են արտահերթ զեկույցներում։
Պաշտպանը ներկայացրել է նաև ՄԻՊ աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները, աշխատանքի ուղղությունները: Այս համատեքստում Պաշտպանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության անկախ հաստատությունների միջև միջազգային մակարդակով հմտությունների և փորձի փոխանակումը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցությանը, բնապահպանական իրավունքներին առնչվող հարցեր։ Ասքար Ջալալիանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել իրավունքների պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացմանը։

Նմանատիպ Լուրեր

Ստեփանակերտում կյանքը շարունակում է ընթանալ խաղաղ հունով․ ՌԴ խաղաղապահ զորախումբ
Ստեփանակերտում կյանքը շարունակում է ընթանալ խաղաղ հունով։ Այս մասին գրում է «Peacekeeper» տելեգրամյան ալիքը։

Իրանի ՌՕՈւ-ն կհամալրվի «Kowsar» կործանիչների էսկադրիլիայով
Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին հայտնել է, որ Իրանի ռազմաօդային ուժերը շուտով հայրենական արտադրության «Kowsar» կործանիչների էսկադրիլիա կունենան։

Արցախցի Հելենին կհուղարկավորեն Երևանում
Օգոստոստի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանին կհուղարկավոերն Երևանում:

Հակարիի կամրջով 24 բեռնատար է գնացել Ստեփանակերտ, որոնք տարել են հումանիտար օգնություն. ԶԼՄ-ներ
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարները Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Գորիսից Հակարիի կամրջով անցել են դեպի Ստեփանակերտ։

Տեսանյութ - ՀՀ քաղաքացին կհաղթի անկախության, ժողովրդավարության և ազատության համար մղվող այս պայքարում ․ ՀՀ վարչապետի ուղերձը
ՀՀ վարչապետի կարծիքով՝ վերջին տարիներին ՀՀ-ի դեմ ձեռնարկած Ադրբեջանի հարձակումներն ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված է Հայաստանը, արդյունավետ չեն ՀՀ-ի պետական շահերի և անվտանգության տեսակետից։

Եթե ԱՄՆ-ն անկեղծ լինի, ապա ԳՀՀԾ վերածնունդը հնարավոր կդառնա. Իրանի ԱԳՆ
Եթե ԱՄՆ-ն անկեղծ լինի եւ հետեւի բարի նպատակների, Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերածնունդը հասանելի կդառնա, ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, տեղեկացրել է Tasnim-ը։