Իրանը հայտնել է երկրի հյուսիսում անօդաչու թռչող սարքի հնարավոր կործանման մասին

Անօդաչու թռչող սարքը, հնարավոր է, վթարի է ենթարկվել Գորգան քաղաքում, որը Իրանի հյուսիսային Գոլեստան նահանգի վարչական կենտրոնն է։
Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Գորգանի բնակելի թաղամասերից մեկում ինքնաշեն անօդաչու թռչող սարքի նման անհայտ առարկա է ընկել։ IRNA-ն նշում է, որ քաղաքի բնակիչները լսել են ուժեղ պայթյունի ձայներ։
Գոլեստան նահանգի ոստիկանապետը հայտնել է, որ իրավապահները հաղորդումներ են ստացել քաղաքի մի քանի շրջաններում անհայտ առարկաների ընկնելու մասին։ Նրա խոսքով՝ իրավիճակը լիովին վերահսկվում է։
Գործակալությունը նշում է, որ պայթյունի ալիքը կոտրել է բնակելի շենքում և խանութում ապակի։ Ոստիկանության տվյալներով՝ միջադեպի հետևանքով երկու մարդ վիրավորվել է։
Սեպտեմբերի 13-ին Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռումինական Տուլչա կոմսությունում հայտնաբերվել են բեկորներ, որոնք կարող են լինել անօդաչու թռչող սարքի մասեր։
Աղբյուր՝ araratnews.am
Նմանատիպ Լուրեր

Սեպտեմբերի 26-ին Բրյուսելում նախատեսված է Գրիգորյանի, Հաջիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում
Սեպտեմբերի 26-ին Բրյուսելում նախատեսված է Գրիգորյանի, Հաջիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները բանակցել են
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում է ԻՐՆԱ-ն։

Ստեփանակերտում կյանքը շարունակում է ընթանալ խաղաղ հունով․ ՌԴ խաղաղապահ զորախումբ
Ստեփանակերտում կյանքը շարունակում է ընթանալ խաղաղ հունով։ Այս մասին գրում է «Peacekeeper» տելեգրամյան ալիքը։

Իրանի ՌՕՈւ-ն կհամալրվի «Kowsar» կործանիչների էսկադրիլիայով
Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին հայտնել է, որ Իրանի ռազմաօդային ուժերը շուտով հայրենական արտադրության «Kowsar» կործանիչների էսկադրիլիա կունենան։

Արցախցի Հելենին կհուղարկավորեն Երևանում
Օգոստոստի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանին կհուղարկավոերն Երևանում:

Հակարիի կամրջով 24 բեռնատար է գնացել Ստեփանակերտ, որոնք տարել են հումանիտար օգնություն. ԶԼՄ-ներ
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարները Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Գորիսից Հակարիի կամրջով անցել են դեպի Ստեփանակերտ։