Հայաստան-ԱՄԷ-ի համար կարևոր է վիզաների ազատականացման մասին համաձայնագիրը․ ԱԳ փոխնախարար

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի խոսքով՝ Հայաստան–ԱՄԷ հարաբերությունները դինամիկ զարգանում են։
ՀՀ ԱԳ նախարարի Աբու Դաբի կատարած այցի ժամանակ ձեռք են բերվել պրակտիկ պայմանավորվածություններ, որոնց կյանքի կոչման ուղղությամբ աշխատանքներ կտանի Կառավարությունը, և սա կզարգացնի երկու երկրների տնտեսական հարաբերությունները։
«ԱՄԷ-ն Մերձավոր արևելքում առաջին առևտրային գործընկերն է, բայց ավելի մեծ շուկա կա, որին պետք է հասնենք: Կառավարությունն ու ԱԳՆ-ն հոգ են տանում, որ թարմացվի իրավաբանական բազան, որը թույլ կտա խորացնել համագործակցությունը: Կարևոր է վիզաների ազատականացման մասին համաձայնագիրը, որը դեռևս ուժի մեջ չի մտել, այն կակտիվանա ներպետական ընթացակարգերից հետո»,- Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ գործարար համաժողովի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց նա։
Ըստ Կոստանյանի՝ սա թույլ կտա ակտիվացնել զբոսաշրջային հոսքերը երկու ուղղություններով։ Համաձայնագիրը պետք է անցնի Սահմանադրական վերահսկողություն և ներկայացվի ՀՀ ԱԺ վավերականացման:
Աղբյուր՝ armtimes.com
Նմանատիպ Լուրեր

Սեպտեմբերի 26-ին Բրյուսելում նախատեսված է Գրիգորյանի, Հաջիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում
Սեպտեմբերի 26-ին Բրյուսելում նախատեսված է Գրիգորյանի, Հաջիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները բանակցել են
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում է ԻՐՆԱ-ն։

Ստեփանակերտում կյանքը շարունակում է ընթանալ խաղաղ հունով․ ՌԴ խաղաղապահ զորախումբ
Ստեփանակերտում կյանքը շարունակում է ընթանալ խաղաղ հունով։ Այս մասին գրում է «Peacekeeper» տելեգրամյան ալիքը։

Իրանի ՌՕՈւ-ն կհամալրվի «Kowsar» կործանիչների էսկադրիլիայով
Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին հայտնել է, որ Իրանի ռազմաօդային ուժերը շուտով հայրենական արտադրության «Kowsar» կործանիչների էսկադրիլիա կունենան։

Արցախցի Հելենին կհուղարկավորեն Երևանում
Օգոստոստի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանին կհուղարկավոերն Երևանում:

Հակարիի կամրջով 24 բեռնատար է գնացել Ստեփանակերտ, որոնք տարել են հումանիտար օգնություն. ԶԼՄ-ներ
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարները Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Գորիսից Հակարիի կամրջով անցել են դեպի Ստեփանակերտ։