ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Անառակ որդու վերադարձը․ Եղիշե Չարենց և Վահան Տերյան

Չարենցը, որ ավանդաբար համարվում է հայ նորագույն գրականության հիմնադիրը, այդ տիտղոսը չէր ունենա, եթե իրենից առաջ Տերյանն արդեն հայ գրականություն չբերեր այն բոլոր փոփոխությունները, որոնք իր օրերում արել էր Խաչատուր Աբովյանը։

Հայտնի է, որ Վահան Տերյանը գրական ավանդույթի տեսանկյունից Եղիշե Չարենցի ուսուցիչն է։ Իր ստեղծագործական կյանքի հատկապես վաղ շրջանում Չարենցը տարված էր Տերյանով։
 
Չարենցը, որ ավանդաբար համարվում է հայ նորագույն գրականության հիմնադիրը, այդ տիտղոսը չէր ունենա, եթե իրենից առաջ Տերյանն արդեն հայ գրականություն չբերեր այն բոլոր փոփոխությունները, որոնք իր օրերում արել էր Խաչատուր Աբովյանը։
 
Չնայած Եղիշե Չարենց-Վահան Տերյան ամուր ստեղծագործական և գաղափարական կապին՝ Չարենցին մեկ անգամ է միայն բախտ վիճակվել հանդիպել Տերյանին։
 
 
Իր օրագրերում Չարենցը գրում է․ «Տերյանին ես տեսել եմ միայն մի անգամ, Թիֆլիսում, կարծեմ 1917թվին. -Գալավինյան պրոսպեկտի վրա այն ժամանակ գոյություն ունեցող Чашка чаю բարեգործական թեյատան մեջ: Նա ինչ-որ մեկի հետ նստած թեյ էր խմում եւ թերթ կարդում: Նրան մոտեցավ Կարա-Դարվիշը – այն ժամանակ ինձ անձամբ ծանոթ միակ հայ հեղինակը: Ես անչափ նախանձեցի նրան, որ խոսում է այդպիսի հանճարեղ մարդու հետ. ինձ համար Տերյանն այն ժամանակ ոչ միայն հանճարեղ պոետ էր, այլեւ միֆական անձնավորություն… Շատ շուտով նա բարձրացավ, մոտեցավ կախարանին, որ գտնվում էր դռան մոտ, հագավ վերարկուն (մկան գույնի. այդպիսի վերարկուներ այն ժամանակ հագնում էին կոմի - վոյաժորները), թերթերը խոթեց գրպանը եւ գնաց: Ես դուրս եկա փողոց եւ երկար նայում էի նրա հետեւից… Իմ տպավորության մեջ անջինջ մնաց նրա թուխ, մի փոքր դեղնավուն, խիստ հայկական դեմքը եւ սեւ աչքերի խոնավ նայվածքը. նրա դեմքին կարծես մշուշ կար եւ նրա աչքերը այդ մշուշի միջից նայում էին խոնավ նայվածքով… Դեմքը թեկուզեւ հայկական էր, մի փոքր կոպիտ դիմագծերով, սակայն թողնում էր ծայր աստիճանի կրթված, մտավոր աշխատանքով ապրող մարդու տպավորություն: Դեմքի վրա կար հիվանդագին հոգնածության կնիք - եւ նրա կերպարանքն ամբողջովին համապատասխանում էր նրա պոեզիային… Ես նրան այլեւս չտեսա…»:
 
1922 թ. հուլիսի 6-ին Եղիշե Չարենցը, Ազատ Վշտունին եւ Գեւորգ Աբովը հռչակում են «Երեքի դեկլարացիան»։
 
Հռչակագրով գրողները ուրվագծում էին հայ գրականության զարգացման հիմնական ուղղությունները։ Ժամանակակից հայ գրականության նկարագիրը «Երեքի» կարծիքով մռայլ էր ու անհեռանկար, «մահվան դատապարտված մի թոքախտավոր էր»։
 
««Հայրենիք», «սեր անբիծ», «անապատ ու մենություն», «մթնշաղեր նրբակերտ», «մոռացում ու երազներ». -ահա մեր գրական թոքախտի մանրէները, որոնց առաջացրած պտուղներն են՝ նացիոնալիզմ, ռոմանտիզմ, պեսիմիզմ եւ սիմվոլիզմ»,- գրում էին հռչակագրի հեղինակները։
 
 
Ֆուտուրիստական հովերով տարված Չարենցը քննադատում էր նաև իր մեծագույն ուսուցչին՝ Տերյանին, և դա այն դեպքում, երբ դրանից ընդամենը 2 տարի առաջ՝ 1920 թ․, Չարենցը գրել էր «Վահան Տերյանի հիշատակին» ստեղծագործությունը։
 
Բայց Չարենցը, որ, թվում է, հեռացել էր իր արմատներից, միևնույնն է գիտեր ճշմարտությունը՝ նա դեռ պիտի գար․․․․
 
 
Դու արդեն հեռացել ես, աշխարհում էլ չկաս դու,
Ու լռել է երգը քո արդեն հիմա,
Բայց զգում է սիրտս, որ նորի՜ց կգաս դու,
Երբ իջնի գիշերը ու անձրևը լա։
 
Երբ իջնի գիշերը ու անցած հուշերը,
Անցածի փշերը դառնորեն խոցեն—
Ո՜րբ, մենակ կգաս դու և կերգես քո սերը,
Որ վերջի՜ն մեր սերն է աշխարհում գուցե։
 
Որբ, մենակ կգաս դու և նորից քո երգը
Կվառե սրտում մեր կարոտանք ու սեր.
Անարև սրտում մեր կվառե քո երգը
Երազներ անմար ու ցնորքներ լուսե։
 
Եվ նորից կզգանք, որ մեր սրտին դու մո՜տ ես,
Մորմոքող հրի՛ պես մեր հիվանդ արյան,
Որ լուսե երգին քո մեր հոգին կարոտ է,
Օ, հեռու ընկեր իմ, օ, Վահան Տերյան…
 
 
 
«ՀայՊետՀրատ»-ի գրականության բաժնի վարիչ աշխատելու տարիներին Չարենցը նախաձեռնում է Վահան Տերյանի բանաստեղծությունների տպագրության պատասխանատու գործը։ Ժամանակակիցները պատմում են, որ իր գրասեղանի դարակում պահվող ձեռագրերի նկատմամբ լցված էր անասելի ուշադրությամբ ու նրբությամբ։ Արտագրում էր դրանք ամենայն մանրակրկտությամբ։ Այդ ձեռագրերը արև էին, որ ջերմացնում էին բանաստեղծի սիրտը․․․
 
 
Աղբյուր՝ oragir.news


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
յունեսկօ-ի,համաշխարհային,ժառանգության,կոմիտեի,նիստում,քննարկվել,լղ-,մշակույթի,պատմության,հուշարձանների,հարցը,յունեսկօ , ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը:
հայ-նոր-գրականության-հիմնադիր,խաչատուր-աբովյան,էմիլիե-լոոզե,սիրո-և-մաքառման-պատմություն,խաչատուր-աբովյանի-անհետացումը , Խաչատուր Աբովյան և Էմիլիե Լոոզե․ սիրո և մաքառման մի պատմություն
Խաչատուր Աբովյան և Էմիլիե Լոոզե․ սիրո և մաքառման մի պատմություն
Հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը 1838 թ. Թիֆլիսում ծանոթանում է լութերադավան օրիորդ, 19-ամյա Էմիլիե Լոոզեի հետ։ Գոյություն ունեցող կարգի համաձայն՝ Խաչատուրի և Էմիլիեի միջև կնքվում է ամուսնական «Դաշն» պայմանագիր: Պսակադրությունը տեղի է ունենում Թիֆլիսի հայկական եկեղեցում 1839 թ.:
համո-սահյան,բանաստեղծ,քառյակներ,բանաստեղծություն,հայ-գրականություն , Համո Սահյանի քառյակներից
Համո Սահյանի քառյակներից
Համո Սահյանի քառյակներից
մի,քարի,պատմութիւն,գրիգոր,բ.,թագաւորի,քարէ,դագաղը,մի-քարի-պատմութիւն , Մի քարի պատմութիւն
Մի քարի պատմութիւն
Գրիգոր Բ. թագաւորի քարէ դագաղը
ֆէոտոր-տոսթոյեւսքի,ֆեոդոր-դոստոևսկի,տոսթոյեւսքին-միշտ-արդիական,ռուս-գրող,ռուսներ,եւրոպական-քաղաքակրթութիւն,ֆրանց-քաֆքա,պիանքա-սարըասլան,ժամանակ,պոլիս , Տոսթոյեւսքին Միշտ Արդիական (Բ.)
Տոսթոյեւսքին Միշտ Արդիական (Բ.)
Անհնար է հասկնալ Տոսթոյեւսքիի հերոսները, քանի դեռ չենք յիշած, որ անոնք ռուսեր են. անոնք անդամ են ազգի մը, որ հազարաւոր տարիներ շարունակուող բարբարոսական անգիտակիցութենէն յառաջդիմած է դէպի եւրոպական քաղաքակրթութիւն:
տարոնի-սոխակ,արմենակ-շահմուրադյան,145,երգարվեստ,փայլուն-հաղթանակներ,կոմիտաս,արշակ-չոպանյան,պոլինա-վիարդո,ալեքսանդր-մանթաշյան , Տարոնի սոխակը՝ Արմենակ Շահմուրադյան -145
Տարոնի սոխակը՝ Արմենակ Շահմուրադյան -145
Նրան զորավիգ են եղել Կոմիտասը, Արշակ Չոպանյանը, անվանի երգչուհի Պոլինա Վիարդոն, Ալեքսանդր Մանթաշյանը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: