ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Դե իհարկե, ռուս-թուրքական առևտրի առարկա կարող են լինել միայն հայկական տարածքները

ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը անդրադարձել է թուրք պրոֆեսոր Հասան Ունալի մտքին, կապված Ղրիմի և Հյուսիսային Կիպրոսի՝ ռուս-թուրքական փոխադարձ ճանաչման հետ:

01 Օգոստոս, 2021 09:00Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
 
ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը անդրադարձել է թուրք պրոֆեսոր Հասան Ունալի մտքին, կապված Ղրիմի և Հյուսիսային Կիպրոսի՝ ռուս-թուրքական փոխադարձ ճանաչման հետ: Ըստ ամենայնի, Կրեմլը այդ պրոֆեսորական առաջարկը առնվազն դիտարկել է որպես պաշտոնական Անկարայի զոնդաժ, ինչի վկայությունն է թերևս Պեսկովի արձագանքը: «Նախ և առաջ, հազիվ թե հարգարժան պրոֆեսորը արտահայտում է պաշտոնական Անկարայի կարծիքը», ասել է Պեսկովը, այդպիսով ըստ էության ակնարկելով, որ առնվազն հավանական են դիտարկում զոնդաժը: Հակառակ դեպքում հազիվ թե լիներ Կրեմլի խոսնակի մակարդակով անդրադարձ: Իսկ անդրադարձը մերժողական է և Կրեմլը Պեսկովի շուրթերով մերժում է պրոֆեսորի շուրթերով գաղափարը առաջ քաշած Էրդողանին: Պեսկովը բացառում է, որ Ռուսաստանը Ղրիմի ճանաչման դիմաց պատրաստ է ընդառաջել Թուրքիային և ճանաչել Հյուսիսային Կիպրոսը: Նա հայտարարել է, որ ռուսական ռեգիոնները առևտրի ենթակա չեն և դրա մասին խոսք լինել չի կարող: Դե իհարկե, ռուս-թուրքական առևտրի ենթակա են միայն հայկական տարածքները, ինչպես օրինակ Արցախը: Ընդ որում, մեղմ ասած բավականաչափ հիմքեր կան եզրակացնելու կամ պնդելու, որ Արցախի հարցում հենց տեղի է ունեցել այսպես ասած փոխանակում Ղրիմի հետ:Իհարկե ոչ ուղիղ իմաստով, այլ քաղաքական միջավայր-մթնոլորտի, քաղաքական տրենդի:
Մասնավորապես, ղրիմյան օպերացիայի պատրաստվող և բնականաբար դրա հետևանքով Արևմուտքի հետ սուր դիմակայության պատկերացում ունեցող Կրեմլը զուգահեռաբար փորձում էր «թիկունքը» ամրացնել թուրքերի հետ հարաբերությամբ, որտեղ իհարկե միակ խայծը կարող էր լինել և եղավ Արցախը, Արցախի հարցում թուրք-ադրբեջանական մոտեցումների և դիրքորոշումների շրջանաում խաղը: Ակնկալու՞մ էր Կրեմլը, որ այն ի վերջո կավարտվի Կովկասի կեսից ավելիում Թուրքիայի հաստատումով: Բարդ է ասել, և միաժամանակ դժվար է մտածել, թե հնարավոր չէր դիտարկել նաև այդպիսի շարունակությունը: Ռուսաստանը համենայնդեպս աչքի առաջ ունեցել է և այդ տարբերակը, բնականաբար ավելի արժեքավոր և «անսակարկելի» համարելով Ղրիմը և սակարկելով Արցախի վրա: Այն ժամանակ, երբ Արցախում որոշ խմբեր երգ ու պար էին կազմակերպում Ղրիմի համար:
 
1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: