ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանի համար հետաքրքիր ֆրանս-իրանական երկխոսություն

Տեղի է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը:

Դրա ընթացքում քննարկվել են երկկողմ, ինչպես նաև ռեգիոնալ լայն նշանակության հարցեր: Իրանի նախագահը նշել է, որ Թեհրանը պատրաստ է Եվրամիության հետ հարաբերության կարգավորման ուղղությամբ ընթացքը սկսել Ֆրանսիայի հետ հարաբերությունից: Երկու նախագահները խոսել են գործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին, իհարկե քննարկելով նաև Իրանի միջուկային գործարքի հարցը: Իրան-Ֆրանսիա հնարավոր հետաքրքրության մասին առիթ եմ ունեցել խոսել դեռ տարիներ առաջ, այդ հանգամանքը դիտարկելով որպես Իրան-Արևմուտք հարաբերության կարգավորման դիտարկվող «գծերից» մեկը, այն պարագայում, երբ ուղիղ Իրան-ԱՄՆ հարաբերությունը ունի հավելյալ բարդություններ:

Իհարկե Ֆրանսիան այս դեպքում չի կարելի դիտարկել լոկ «պրովայդերի» կամ «տարանցիկ» դերակատարի տրամաբանությամբ: Փարիզը ունի անշուշտ իր առանձին ռազմավարական, ինքնուրույն հետաքրքրություններն ու դրան ուղղված քաղաքականությունը, սակայն հատկանշական է, որ ԱՄՆ նոր վարչակազմի ձևավորումից ի վեր կա Վաշինգտոն-Փարիզ առավել արդյունավետ և ինտենսիվ, առավել ներդաշնակ տպավորություն թողնող երկխոսություն և Ֆրանսիան իր ռազմավարությամբ հանդերձ, միևնույն ժամանակ շատ հարցերում կարող է լինել Նահանգների ռազմավարական դերը փոխարինող: Մասնավորապես, այդ միտումները նկատվեցին նաև իրաքյան ուղղությամբ, որտեղ պաշտոնական Բաղդադը նկատելիորեն Վաշինգտոնի հետ համաձայնեցված նախաձեռնեց ռեգիոնալ անվտանգային ձևաչափ, ինչին աշխույժ մասնակցում է Ֆրանսիան: Այդ համատեքստում է նաև շատ ուշագրավ Ֆրանսիայի և Իրանի նախագահների հեռախոսազրույցը, քանի որ այն տեղի է ունենում Բաղդադում կայացած անվտանգային ռեգիոնալ Վեհաժողովից օրեր անց: Այդ Վեհաժողովին հրավիրվել էին նաև Իրանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանը: Եվ առաջիններից մեկն ու բարձր մակարդակով մասնակցելու պատրաստակամություն հայտնել էր Ֆրանսիան, որը փաստորեն բացառիկ տերությունն էր, որ չլինելով անմիջականորեն ռեգիոնից, մասնակցում էր Վեհաժողովին, այն էլ նախագահի մակարդակով: Այն դեպքում, երբ որոշ երկրներ մասնակցում էին արտգործնախարարների մակարդակով: Այդ թվում էր նաև Իրանը և հատկանշական է, որ կարճ ժամանակ անց տեղի է ունենում արդեն Ֆրանսիայի և Իրանի նախագահների հեռախոսազրույց:

Այդ միտումները անկասկած բավականին կարևոր կարող են լինել Հայաստանի համար, մասնավորապես Իրան-Ֆրանսիա հարաբերության հեռանկարը: Հայաստանը լավ հարաբերություն ունենալով Իրանի, և ընդհուպ առանձնահատուկ քաղաքական հարաբերություն ունենալով Ֆրանսիայի հետ, կարող է իր հերթին բավականին հետաքրքիր «երկխոսության» հարթակ դիտվել Փարիզի և Թեհրանի համար: Ընդ որում, այդ առումով կարևոր է թերևս դիտարկել նկատառումը, որ Հայաստանը պետք է ինքզինք փորձի ներկայացնել ոչ իբրև զուտ «հարթակ», այլ զուգորդի այդ հանգամանքը Թեհրանի ու Փարիզի համար բովանդակային նախաձեռնողականությամբ: Եվ իհարկե հետաքրքիր ոչ միայն Փարիզի ու Թեհրանի համար:

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: