ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Նիկոլ Փաշինյանն ահազանգում է՝ հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ ծանր է

«Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ ծանր է։ Ասկերանով Լեռնային Ղարաբաղ մուտք գործած ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ։ Հայաստանի և Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մի մասը՝ 22 բեռնատարներով, Լաչինի միջանցքից ոչ հեռու՝ Կոռնիձորի մոտ, շարունակում են Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորությանը սպասել։ Բեռների մեկ ուրիշ՝ ավելի մեծ քանակություն, գտնվում է մերձակա հատվածում», - նշեց վարչապետը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ ծանր է։
 
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասաց Կառավարության նիստի ժամանակ ունեցած ելույթում։
 
«Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ ծանր է։  Ասկերանով Լեռնային Ղարաբաղ մուտք գործած ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ։  Հայաստանի և Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մի մասը՝ 22 բեռնատարներով, Լաչինի միջանցքից ոչ հեռու՝ Կոռնիձորի մոտ, շարունակում են Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորությանը սպասել։ Բեռների մեկ ուրիշ՝ ավելի մեծ քանակություն, գտնվում է մերձակա հատվածում», - նշեց վարչապետը։
 
Փաշինյանի խոսքով՝ միջազգային հանրություն շարունակում է իր կոչերը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին։
 
«Ձեռնարկվում են բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը հումանիտար բեռների մուտքը և հետագա մատակարարումները Լեռնային Ղարաբաղ ապահովելու համար։  Կարևոր է ընդգծել, որ այս բանակցություններում և քննարկումներում լիարժեք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։ Պետք է հուսալ, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի, և մենք Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում ենք և քաջալերում ենք ներգրավվել նման երկխոսության մեջ», - ասաց Փաշինյանը։
 
Ադրբեջանը շարունակում է ապօրինի արգելափակված պահել Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակն օր օրի վատանում է։  Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներն ամբողջությամբ զրկված են սննդի, դեղորայքի, վառելիքի, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումներից։ Ադրբեջանն արգելափակել է նաև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները Լեռնային Ղարաբաղ։  Ադրբեջանը որպես Լաչինի միջանցքը բացելու պայման է առաջադրում նաև Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի գործարկումը, որին դեմ է արտահայտվում Լեռնային Ղարաբաղի իշխանությունը՝ պնդելով, որ դա ոչ այլ ինչ է, քան Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հպատակեցնելու փորձ։ Այնուամենայնիվ, օրերս Աղդամի ճանապարհով Լեռնային Ղարաբաղ է մուտք գործել ռուսական հումանիտար օգնությամբ բեռնված մեկ բեռնատար։ Լեռնային Ղարաբաղում ռուսական հումանիտար օգնության մուտքը թույլատրել էին պայմանով, որ կբացվի նաև Լաչինի միջանցքը, սակայն Ադրբեջանը մինչ այս պահը փակ է պահում Լաչինի միջանցքը՝ պնդելով, որ Լաչինի միջանցքն ու Աղդամի ճանապարհը պետք է գործարկվեն միաժամանակ։ Արցախի բնակիչները շարունակում են փակ պահել Աղդամի ճանապարհը՝ մերժելով Ադրբեջանի Կարմիր մահիկի «հումանիտար օգնությունը»։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: