ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Լիբանանում փախստականների ճամբարում բախումների ժամանակ 15 մարդ է զոհվել

Սեպտեմբերի 13-ի երեկոյան Լիբանանի Այն էլ Հելվա փախստականների ճամբարում պաղեստինյան «ՖԱԹՀ» կուսակցության մարտական թևի և պաղեստինյան ավազակային կազմավորումների միջև վերսկսված զինված բախումների զոհ է դարձել 15 մարդ, ևս 150-ը վիրավորել է։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից, այս մասին հաղորդում է Լիբանանի ազգային NNA գործակալությունը։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 11-ին, Այն էլ Հելվա ճամբարում պաղեստինյան զինված կազմավորումների միջև հերթական բախումների հետևանքով զոհվել էր 6 մարդ, ավելի քան 80-ը՝ վիրավորվել։
«Արդեն ամենաթեժ համարվող մարտերը նոր ուժգնությամբ բռնկվել են (սեպտեմբերի 14-ի) առավոտյան բոլոր ուղղություններով։ Վերջին տվյալներով՝ բախումների սկզբից ի վեր զոհվել է 15, վիրավորվել՝ 150 մարդ», - գրում է գործակալությունը։
Անցյալ շաբաթ, սեպտեմբերի 7-ին, Այն Էլ Հելվայում բախումներ էին տեղի ունեցել «ՖԱԹՀ»-ի և զինված խմբավորումների միջև, որոնց ընթացքում ինքնաձիգներից հրաձգություն էր իրականացվել, արկեր էին արձակվել։ Լիբանանում «ՖԱԹՀ»-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ հրաձգությունը  ճամբարում սկսել են իսլամիստական ​​խմբավորումները: Հուլիսի վերջին Այն Էլ Հելվայում կատաղի բախումներ էին սկսվել «ՖԱԹՀ»-ի և իսլամիստական ​​խմբավորումների միջև, որոնք տևել էին մի քանի օր։ Դրանք սկսվել են «ՖԱԹՀ»-ի հրամանատարներից մեկի՝ Աշրաֆ ալ-Արմուշիի սպանությունից հետո։
Սեպտեմբերի 13-ին պաղեստինյան «ՖԱԹՀ» և «Համաս» շարժումների մամուլի ծառայությունները համատեղ հաղորդագրության մեջ հայտարարել են, որ ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել փախստականների ճամբարում հրադադարի և ալ-Արմուշիի սպանության հետ կապված բոլոր անձանց լիբանանյան իրավապահ մարմիններին փոխանցելու շուրջ: Սակայն մարտերը վերսկսվել են նոր թափով՝ հայտարարությունից մի քանի ժամ անց։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: