ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում Վաշինգտոնում սպասվում է նոր հանդիպում

ԱՄՆ-ի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը շարունակվում է:

Այս մասին երեկ հայտարարել է Պետդեպարտամենտի երկու բարձրաստիճան պաշտոնյա՝ Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի ֆոնին, հայտնում է Turan-ը: 
 
 
Այս մասին լրագրողներին տեղեկացնող պաշտոնյաները հիշեցրել են, որ Բայդենի վարչակազմը մի քանի տարի փորձում է լուծում գտնել արդար, տևական և կայուն խաղաղության համար, և այդ գործընթացը չի դադարել։
 
«Կողմերը պատրաստ են վերադառնալ Վաշինգտոն՝ երկխոսությունը շարունակելու համար»,- նշել է աղբյուրը։
 
«Մենք հանդիպումների երեք փուլ ունեցանք այստեղ՝ Վաշինգտոնում: Եղել են ուրիշներ, որոնք անցկացվել են Եվրոպայում, և ռուսներն անցկացրել են իրենց մի քանի բանակցությունները»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
 
ԱՄՆ-ը «շատ հստակ» ասել է, որ կայուն խաղաղության հասնելու առաջին քայլը Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կարգավորումն է։ «Մենք շատ մտահոգված ենք այնտեղ տիրող իրավիճակով, և մենք կենտրոնացած ենք այն ամեն կերպ կարգավորելու վրա»,- հավելել է մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա։
 
Նրանք ասել են, որ ԱՄՆ-ը վերջին մի քանի օրերին բանակցել է «բոլոր մակարդակներով», իսկ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շաբաթավերջին խոսել է թե՛ նախագահ Իլհամ Ալիևի և թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
 
Առանձին էլ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը վերջին շաբաթվա ընթացքում երկու անգամ զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ, բացի այդ՝ կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ ավագ խորհրդական Լուի Բոնոն ամենօրյա կապի մեջ է բոլոր կողմերի հետ և բազմաթիվ այցեր է կատարել տարածաշրջան:
 
Վաշինգտոնը «հետևողականորեն» կոչ է արել բացել Լաչինի միջանցքը առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտի համար. «Մենք դա ասել ենք հրապարակավ և մասնավոր: Մենք նաև կողմ ենք այլ միջանցքների և բեռների առաքման այլ ուղիների բացմանը»։
 
Բաքվի դիրքորոշումն այն էր, որ եթե օգտագործվի Աղդամի ճանապարհը, ապա պետք է բացվի Լաչինը ևս։ «Մենք որևէ ուղեցույց չենք տալիս, թե ինչպիսին պետք է լինի նման գործարքը կամ դրա պայմանները, բայց մենք անում ենք ամեն ինչ՝ հեշտացնելու ցանկացած գործարք, քանի որ մեր հիմնական նպատակը մարդասիրական օգնության տեղ հասնելն է»,- ասել է պաշտոնյան:
 
Հարցին, թե հնարավո՞ր է՝ բռնություն տեղի ունենա առաջիկա օրերին համաձայնության բացակայության դեպքում, պաշտոնյան ասել է. «Մենք առայժմ որևէ նշան չենք տեսել կամ լսել»:
 
Պաշտոնյաները նաև արձագանքել են այն պնդումներին, որ հայերի նկատմամբ «ցեղասպանություն» է իրականացվում՝ հայտնելով, թե իրենք չեն կարող դա հաստատել։
 
 
Աղբյուր՝ armtimes.com
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: