ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հորդորում ենք Լաչինի և Ակնայի (Աղդամ) երթուղիներն անհապաղ և միաժամանակ բացել, չմեծացնել լարվածությունը. Մեթյու Միլլեր

Մենք կոչ ենք անում ղեկավարներին չձեռնարկել որևէ գործողություն, որը կմեծացնի լարվածությունը կամ կշեղի այդ նպատակից:

Վերահաստատում ենք կոչը, որը հանգստյան օրերին արեց պետքարտուղարն իր հայտարարության մեջ` հորդորում ենք Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ և միաժամանակ բացել՝ ԼՂ-ում գտնվող տղամարդկանց, կանանց և երեխաներին ծայրահեղ անհրաժեշտ հումանիտար մատակարարումները թույլ տալու համար։ Մենք կոչ ենք անում ղեկավարներին չձեռնարկել որևէ գործողություն, որը կմեծացնի լարվածությունը կամ կշեղի այդ նպատակից:
 
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ նշելով, որ ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով:
 
«Թեպետ կարևոր է, որ ԼՂ-ում լինեն վստահության արժանի ներկայացուցիչներ` այս գործընթացներին մասնակցելու համար, սակայն Վաշինգտոնը ԼՂ-ը որպես անկախ և ինքնիշխան պետություն չի ճանաչում, հետևաբար չի ընդունում այնտեղ տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները:
 
Միացյալ Նահանգներն այսուհետ ևս վճռականորեն կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին` առկա խնդիրներն ուղիղ երկխոսության միջոցով լուծելու, այդ է պատճառը, որ պետքարտուղար Բլինքենը և Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լու Բոնոն հետևողականորեն ներգրավված են այս հարցում, և մենք կշարունակենք նույն կերպ ներգրավված մնալ»,- ասել է նա։
 
Միլլերն անդրադարձել է նաև հայ-ամերիկյան զորավարժություններին և Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման ենթադրյալ առնչությանը վերաբերող հարցին:
 
«Մենք կանոնավոր կերպով մարզվում և գործում ենք մեր գործընկերների կողքին՝ պատրաստականությունը պահպանելու համար, և մենք շարունակաբար բարելավում ենք մեր զինված ուժերի փոխգործունակությունը:
 
Հայաստանը Միացյալ Նահանգների վաղեմի գործընկերն է: 2003 թվականից ի վեր այն հարաբերություններ է հաստատել Կանզասի ազգային գվարդիայի հետ՝ որպես Պաշտպանության նախարարության պետական գործընկերության ծրագրի մաս, ուստի ոչ, սա սովորական զորավարժություն է, որը ոչ մի կերպ չի կարող կապված լինել ցանկացած այլ իրադարձությունների հետ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:
 
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: