ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Եվրոպական խորհրդարանի պատգամավորը հույս ունի, որ Ֆրանսիան ԼՂ հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ

Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵԽ-Հայաստան բարեկամական խմբի անդամ Ֆրանսուա Քսավիյե Բելյամին համոզված է՝ եթե Ադրբեջանի դեմ խիստ պատժամիջոցների առաջին փաթեթը կիրառվի, ապա Ալիեւը կհասկանա, որ պետք է դադարեցնի ագրեսիան։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում եվրախորհրդարանականը նշել է, որ վտանգված են մարդկային կյանքեր, եւ Եվրոպան չի կարող լռել՝ հակադրվելով իր իսկ սկզբունքներին։ Բելյամիի խոսքով՝ Ալիեւին պետք է իրականություն վերադարձնել, որպեսզի նա հասկանա, որ Եվրոպան է Ադրբեջանին պետք, ոչ թե Ադրբեջանը Եվրոպային։ Եվրապատգամավորն անընդունելի է համարում ԵՄ-ի այն քաղաքականությունը, երբ լարվածությունը թուլացնելու կոչեր են արվում և Ադրբեջանին, և Հայաստանին։ Նրա խոսքով՝ հանցագործի եւ զոհի միջև հավասարության նշան դնելն անընդունելի է։
 
Պարոն Բելյամի, դուք շատ մոտիկից եք հետեւում Հայաստանում եւ Արցախում զարգացումներին։ Նույնիսկ մինչեւ Լաչինի միջանցք հասաք այս գարնանը, որպեսզի Ձեր աչքով տեսնեք ամեն ինչ։ Վերջերս կրկին Երեւանում էիք։ Ալիեւի ռեժիմի քաղաքականությունն ինչո՞ւ է անպատիժ մնում։ Ո՞րն է Ձեր հետեւությունը։
 
Քաղաքական կամքի բացակայության պատճառով։ Ցավոք, եվրոպական երկրները իրավիճակը շատ պարզունակ կերպով են պատկերացնում։ Կենտրոնանալով ուկրաինական պատերազմի վրա, որն, իհարկե, հիմնական թեմա է, նրանք մոռանում են, որ, եթե մենք ուզում ենք հետևողական լինել, ապա չենք կարող այսօր պատժամիջոց չկիրառել պարոն Ալիևի ռեժիմի նկատմամբ, որը միջազգային իրավունքի շատ լուրջ խախտումների համար մեղավոր է։ Այս դեպքում՝ խախտվում է մարդասիրական իրավունքը։ Ես մի քանի ամիս առաջ ուղղում էի ներկայացրել, որ Եվրախորհրդարանը պատժամիջոցներ պահանջի պարոն Ալիևի դեմ, և այս ուղղումն ընդունվեց, և հիմա մենք սպասում ենք, որ Հանձնաժողովը վերջապես գործի, որպեսզի մենք պարզապես կարողանանք միջոցներ ձեռնարկել։ Այսօր վտանգված են մարդկային կյանքեր։ Վերջին օրերին մի քանի հայ զինվորներ սպանվել կամ վիրավորվել են բացարձակապես անհիմն ագրեսիայի հետևանքով։  Նորից եմ կրկնում մարդկային կյանքեր են վտանգված, եւ մենք լռելու իրավունք չունենք։  
 
 
Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է իր  պայմաններն ընդունելի դարձնել բռնությանուժի կիրառման միջոցով։ Օրեր առաջ Ադրբեջանը նոր ագրեսիա ձեռնարկեց  Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչի հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր։ ԵՄ արձագանքը մտահոգիչ էքանի որ բացի խորը մտահոգությունից և կողմերին հրադադարը հարգելու կոչ անելուցոչինչ չի արվում։ ԵՄ-ի օգտագործած բառապաշարը տարրական է դարձել։  Կարծեք թե, մոտեցումը հետեւյալն է՝ ինչ-որ բան ասել միայն ասելու համար։  Ինչպե՞ս կբացատրեք այս վերաբերմունքը՝ հաշվի առնելովոր խոսքը նույն Միության մասին է, որը փորձում է միջնորդ լինել եւ հնարավոր խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեծ հավակնություններ ունի։
Միգուցե, այդ երկուսը փոխկապակցված են: Երկու կողմերին կոչ անելու  քաղաքականությունն անընդունելի է։ Երկու կողմերին նույն հարթության վրա դնելու փաստը հավասարազոր է ագրեսորին, հարձակվողին, հանցագործին ու զոհին շփոթելու, հավասար տեսնելուն: Ինչպես մենք ի վիճակի ենք դատապարտել ագրեսիան, երբ Ռուսաստանը հարձակվում է Ուկրաինայի վրա, և մենք չենք խնդրում, որ երկու կողմերը համաձայնեն, այնպես էլ պետք է պարզաբանենք, որ այստեղ կա մի մեղավոր, ով ծրագրում է, կազմակերպում և, ավելին՝ պատասխանատվություն է կրում իր հարձակումների եւ ագրեսիայի համար։ Իսկ մյուս կողմում կա երկիր ու անմեղ ժողովուրդ, որը ցանկանում է միայն խաղաղ ապրել իր հայրենիքում։ Այնպես որ, մենք չենք կարող երկու կողմերին նույն հարթության վրա դնել, այլապես՝ ինչպես դուք ասացիք, պատրաստ ենք ընդունել, որ Ալիեւը հաջողության է հասնում իր առջեւ դրված խնդրում: Այսինքն՝ բռնությունն ավելի կարևոր է, քան օրենքը, իսկ հանցագործությունը կարևոր է փաստերից։ Եվ, եթե ընդունենք սա, ուրեմն վաղը կապրենք շատ ավելի վտանգավոր աշխարհում։ Կարծում եմ, որ պատճառը եվրոպացի առաջնորդների մի մասի բարեխղճությունն է, ովքեր կարծում են, որ կարող են լինել միջնորդ և համարում են, որ անհրաժեշտ է խուսափել ներգրավված կողմերից մեկի հետ երկխոսության խզումից։ Ես նույնպես կարծում եմ, որ երկխոսությունը կարևոր է, բայց երկխոսությունը չի կարող լինել պարզության հաշվին։ Եվ, իհարկե, մենք պետք է պահպանենք խաղաղությունը, բայց խաղաղության համար պայմաններ ստեղծելը նախ ենթադրում է արդարության երաշխավորում, քանի որ հակառակ դեպքում մենք հերթական անգամ պարադոքսալ կերպով վտանգում ենք խաղաղությունը շատ ավելի մեծ մասշտաբով, քան Կովկասյան տարածաշրջանում։
 
Վերջերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց ունեցավ Ալիեւի եւ Փաշինյանի հետ։ Մինչդեռ ադրբեջանական կողմը Ֆրանսիայի ցանկացած ներգրավվածության դեմ է հանդես գալիս՝ պնդելով, որ Ֆրանսիան հայամետ կեցվածք ունի  եւ անաչառ լինել չի կարող։ Ո՞րն է Ձեր արձագանքը։  
 
Նախ՝ Ադրբեջանին պետք է իրականություն վերադարձնել։ Ադրբեջանն այսօր այնպես է խոսում  եվրոպացի առաջնորդների մասին, կարծես ինքն է, որ կարող է վերահսկել նրանց։ Բայց իրականում, ի հեճուկս այն բանի, ինչին, ցավոք, շատ եվրոպացի պատգամավորներ հավատացին, ոչ թե Ադրբեջանն է պետք Եվրոպային, այլ Եվրոպան է պետք Ադրբեջանին: Ցավալին այս իրավիճակում այն ​​է, որ ի տարբերություն այլ, շատ ավելի հզոր երկրների, ավելի անկախ վարչակարգերի, որոնց վրա պատժամիջոցները, ի վերջո, շատ քիչ ազդեցություն ունեն, Ադրբեջանի դեպքում այդպես չէ, բայց մենք չենք գործում։ Ես համոզված եմ, որ, եթե վճռականորեն իրականացվի խիստ պատժամիջոցների առաջին փաթեթը, պարոն Ալիևն անմիջապես կհասկանա, որ պետք է դադարեցնել այս ամենը։
 
ԵՄ ղեկավարներն ամեն առիթով կրկնում եւ ընդգծում են, որ Ադրբեջանը էներգետիկ կարեւոր եւ հուսալի գործընկեր է։ Հետեւաբար, հարց է առաջանում, արդյոք հենց այս դիսկուրսը չէ՞, որ կանաչ լույս ու խիզախություն է տալիս Ադրբեջանին՝ անել այն ամենը, ինչի ականատեսն ենք այսօր։
 
Իհարկե։ Նախ, դա սուտ է․ այն, ինչ մենք գնում ենք Ադրբեջանից, հիմնականում ռուսական ածխաջրածիններն են, և, հետեւաբար մենք կազմակերպում ենք Ռուսաստանի նկատմամբ մեր իսկ պատժամիջոցների շրջանցումը՝ շատ մտահոգիչ երկակիությամբ։ Բայց, նախևառաջ, Ադրբեջանի կողմից մատակարարվող ծավալները շատ ցածր են, և ներմուծման առաջիկա աճի համատեքստում այդ ծավալները կլինեն բոլորովին ավելորդ։ Եվ պարոն Ալիեւն է, որ պետք է անհանգստանա, հասկանա՝ ինքն ունի Եվրոպայի կարիքը։ Բայց վերջին բանը, որ կցանկանայի ասել հետեւյալն է՝ մենք շատ լավ տեսնում ենք, թե ինչպես Ալիեւի նման բռնապետներին, ի վերջո, երբեք չեն գոհացնում այն ​​փոխզիջումները, որոնց մենք փորձում ենք գնալ նրանց հետ: Պարոն Ալիեւին ոչ թե առճակատումն է դրդում է առաջ շարժվել, որին նա ենթարկվում է, այլ թուլությունը, որ նա տեսնում է հատկապես արևմտյան ուժերի մոտ։ Ես դա ասում եմ նաև, քանի որ կարծում եմ, որ այն, ինչ կատարվում է հիմա, պետք է հասկանան բոլոր եվրոպացիները: Շատ եվրոպացիներ արձագանքեցին 2020 թվականի պատերազմին կամ չարձագանքեցին՝ ասելով, որ դա Ղարաբաղն է՝ վիճելի տարածք է, և վերջապես դա նորմալ է՝ գրեթե օրինականացնելով այն փաստը, որ մենք կարող ենք բռնություն կիրառել վիճելի տարածքները գրավելու համար։ Բայց շատ պարզ է՝ եթե ընդունենք, որ բռնությունը խնդիրների լուծման մեթոդ է, ապա պարոն Ալիեւի ծրագրի մնացած մասը միանգամայն ենթադրելի է։ Եթե ​​վաղը Ադրբեջանը վերցնի Ղարաբաղը, ապա հաջորդ քայլը հենց Հայաստանի Հանրապետության տարածքի վրա հարձակումն է, ինչպես դա արեց մի քանի ամիս առաջ։ Այսպիսով, բոլորը պետք է նկատի ունենան, որ իրենց աչքաթողությունը կմեկնաբանվի որպես խախտելու թույլտվություն, ավելի առաջ գնալու արտոնագիր, սպանելու և ավելին՝ միջազգային իրավունքը խախտելու լիցենզիա:
 
 
Ֆրանսիան շարունակում է լինել այն եզակի երկրներից, որ ամեն գնով փորձում է հարցին արդարացի լուծում տալու եզրեր գտնել։ Ֆրանսիայի Սենատը, խորհրդարանը բազմիցս են իրենց դիրքորոշումը հայտնել բանաձեւերով։ Արցախի ճանաչման հարցն ինչո՞ւ այդպես էլ օրակարգ չի գալիս կառավարության մակարդակով։ Ի՞նչն է խանգարում Ֆրանսիային դա անել։
 
Ես կարող եմ խոսել միայն մեր քաղաքական ընտանիքի մասին։ Մենք նախագահական մեծամասնություն չենք, մենք ընդդիմություն ենք, բայց, օրինակ,  Սենատում ունենք մեծամասնություն, և այս մեծամասնության ազդակով է, որ Սենատն առաջինն է Եվրոպայում, որ ճանաչել է Արցախի անկախությունը։ Եվ այս ճանաչումը, կարծում եմ, ազդեցիկ դրսեւորում էր։ Այսպիսով, մեր ողջ քաղաքական ընտանիքն այսօր իսկապես շատ պարզ է այս թեմայով:
 
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Ֆրանսիան  բանաձեւ է ներկայացնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որքանո՞վ է ճիշտ այս տեղեկությունը։
 
Այո, հուսով եմ, որ այդ նախաձեռնությունները կյանքի կկոչվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Այդ մասին մի քանի օր առաջ Երեւանում խոսելու հնարավորություն ունեցա ԱԳ փոխնախարար պարոն Հովհաննիսյանի հետ։ Դա, անշուշտ, կարևոր լծակ է գործելու և նաև մեր ամերիկացի ընկերներին պարզ և վճռական ընդհանուր դիրքորոշման հարցում որոշման մղելու համար։ Այսպիսով, այո, ես հավատում եմ, որ մեզ սպասվում են կարևոր հանգրվաններ: Բայց սարսափելի է, որ սա ավելի շուտ տեղի չունեցավ: Եվ ես դա չեմ ասում, քանի որ հայամետ եմ, ինչպես Ալիեւն է մտածում: Ես դա ասում եմ, քանի որ, ի վերջո, Հայաստանին չէ, որ մենք պաշտպանում ենք, մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը, մենք պաշտպանում ենք արդարությունը, անմեղ քաղաքացիներին, ովքեր շրջափակման մեջ են։ Այսօր նրանց միջոցով մենք պաշտպանում ենք մարդասիրական իրավունքը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Եւ, եթե ուզում եք ճշմարտությունն իմանալ, մենք Հայաստանին չենք պաշտպանում, իրականում հայ ժողովուրդն է պաշտպանում այն, ինչից մենք նույնպես պետք է կառչած լինենք։ Մենք ակնհայտորեն պետք է շարժվենք դեպի նոր դիվանագիտական ​​նախաձեռնություններ։ Անվտանգության խորհրդի բանաձևը կպահանջվի՝ չնայած Ռուսաստանի հետ առկա դժվարություններին։ Ամեն դեպքում ոչինչ չի խանգարում Եվրոպային գործել հիմա՝ պատժամիջոցներ կիրառելու համար։ Խորհրդարանն ունի հստակ դիրքորոշում, հիմա Խորհուրդը պետք է լինի նախաձեռնող, և Ֆրանսիան խնդրում է Խորհրդին, որ այդ պատժամիջոցները կիրառվեն Ալիեւի ռեժիմի դեմ:
 
Միջազգային հեղինակություն ունեցող փորձագետներն ու կառույցներն ահազանգում են՝ Արցախում տեղի ունեցողը ցեղասպանություն է։ Այս փաստը ԵՄ-ին որքանո՞վ է հուզում։ Ո՞րն է Ձեր գնահատականը Միության վարած քաղաքականությանը։ Չէ՞ որ միայն խորը մտահոգությունը ցեղասպանություն չի կանխում։
 
Միանշանակ, հենց այս մասին մենք խոսում էինք ԵԺԿ (Եվրոպական ժողովրդական կուսակցություն) քաղաքական վեհաժողովում, որը համախմբում է Եվրախորհրդարանի քաղաքական խմբերը եվրոպական մակարդակով, և մենք հստակ կետ նվիրեցինք այս հարցին։ Նպատակը վաղը ռազմական հանցագործությունները հետաքննող տրիբունալ ստեղծելը չէ։ Նպատակն է կանխել այս հանցագործություններն այսօր: Ի վերջո, մենք խոսում ենք 30.000 երեխաների կյանքի մասին, 120.000 խաղաղ բնակիչների կյանքի մասին։ Շատ հստակ նախագիծ է իրականացվում Ադրբեջանի կողմից՝ էթնիկ զտումներ, որոնք, ցավոք, արդեն տեսել ենք 2020 թվականին նրանց կողմից նվաճված տարածքներում. խաղաղությո՞ւն և անդո՞րր Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում. Ոչ ոք սրան չի հավատում, հատկապես բնիկ հայերը։ Նրանց բոլորին կամ ստիպել են փախչել, կամ սպանել են, և, հետևաբար, երբ միջազգային դատարանը, ցեղասպանությունների կանխարգելման ամենաառաջադեմ մարմինները ահազանգում են նման հրատապ թեմայի շուրջ, պետք է ականջալուր լինել եւ սթափվել։  Եվրոպան պարտավոր է թույլ չտալ նոր ցեղասպանության կրկնություն։ Դա անջնջելի բիծ կլինի եվրոպական խղճի վրա գալիք դարերի ընթացքում։
 
ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Սեպտեմբեր 11, 2023 - 16:05

կոդ: 272326

Եվրոպա

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: