ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սա ցեղասպանություն է, որը տեղի է ունենում հիմա. ԱՄՆ Կոնգրեսում քննարկում են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

ԱՄՆ Կոնգրեսի` Թոմ Լանտոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներ են տեղի ունեցել՝ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի թեմայով։

Բանախոսները միաբերան պնդում են՝ տեղի ունեցողը ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ: 
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի համանախագահ Քրիստոֆեր Սմիթը շեշտեց՝ 120 հազար էթնիկ հայեր տառապում են Ադրբեջանի կառավարության պատճառով
 
«Այս սարսափելի հանցագործությունը, այս ցեղասպանական հանցագործությունը ծրագրվել և իրականացվում է Ադրբեջանի կառավարության կողմից, ես կասեի՝ նախագահ Ալիևի կողմից, ով ղեկավարում է Ադրբեջանը՝ որպես բռնապետ: Ես Ալիևին հանդիպել եմ երկու անգամ Բաքվում, նրա հետ շատ անկեղծ եմ խոսել իր կառավարության և հենց իր կողմից իրականացվող մարդու իրավունքների խախտումների մասին…», -ասաց նա:
 
Քրիստոֆեր Սմիթը նաև հայտնեց Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների առնչությամբ նոր օրինագծի պատրաստման մասին, դրա ուղղությամբ հիմա աշխատում են:
 
Իր փորձագիտական կարծիքը ներկայացրեց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ով օգոստոսի 7-ին զեկույց էր ներկայացրել՝ շեշտելով, որ «կան ողջամիտ հիմքեր՝ հավատալու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում»:
 
Նա դիմեց հավաքվածներին՝ Լեռնային Ղարաբաղում հայերը ձեր կարիքն ունեն, որ դուք «այլևս երբեք»-ն իրականություն դարձնեք՝ հիշեցնելով 1915-ի ցեղասպանության մասին:
 
Ամփոփելով իր զեկույցը՝ նա ասաց. «Սա ցեղասպանություն է, որը տեղի է ունենում հիմա: Սովորաբար մարդիկ մտածում են, որ ցեղասպանության ժամանակ շատ մարդ պետք է սպանվի, մահանա: Սակայն ցեղասպանության իրականացման տարբեր ձևեր կան: Մի ձևը 0 զոհ է պահանջում, պարզապես պայմաններ ստեղծելով՝ մարդկանց ոչնչացման համար»:
 
Նա հիշեցրեց, որ դեռ հունվարին Բլինքենը կոչ է արել Ալիևին բացել միջանցքը, սակայն Ալիևը չի լսել: Ալիևը գիտի, որ շրջափակումը մահվան վտանգ է պարունակում, սակայն դա անում է:  «Այս փուլում կասկած չկա, որ ցեղասպանության մտադրություններ կան»,-նշեց նա:
 
Խոսելով ԱՄՆ դիրքորոշման մասին՝ Լուիս Մորենո Օկամպոն նշեց, որ ԱՄՆ-ն, ինչպես Հայաստանը և Ադրբեջանը Ցեղասպանության հանցագործության կանխման կոնվենցիայի մասնակից պետություն են, ինչը ենթադրում է կանխել ու պատժել: Նա ընդգծեց այն հրատապ կերպով կանխելու անհրաժեշտությունը:
 
Կոլումբիայի համալսարանում Մարդու իրավունքների ուսումնասիրման ինստիտուտի Խաղաղության կառուցման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսն էլ շեշտեց՝ Ալիևի և նրա պաշտոնյաների խոսքերը որևէ կասկածի տեղ չեն թողնում նրանց ցեղասպանական մտադրության վերաբերյալ:
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Սեպտեմբեր 7, 2023 - 09:27

կոդ: 271916

ԱՄՆ

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: