ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Երկիրը հազվադեպ լքող Կիմ Չեն Ընը ծրագրում է հանդիպել Պուտինի հետ՝ քննարկելու ՌԴ-ին զենքի մատակարարման հարցը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատրաստվում է առաջիկա օրերին մեկնել Ռուսաստան՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկելու Մոսկվային զենքի մատակարարումները, հայտարարում են Վաշինգտոնում:

Անցյալ շաբաթ Սպիտակ տունը պնդում էր, որ Ռուսաստանը գաղտնի բանակցություններ է վարում Հյուսիսային Կորեայի հետ՝ ռուսական բանակին զինամթերք մատակարարելու հարցում, որը, ինչպես հայտնի է, տևական պատերազմի մեջ է Ուկրաինայի հետ:
 
 
«Ինչպես մենք արդեն զգուշացրել ենք, Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև զենքի մատակարարման շուրջ բանակցություններն ակտիվորեն առաջ են ընթանում:
 
Մենք տեղեկություններ ունենք, որ Կիմ Չեն Ընը ակնկալում է շարունակել այս քննարկումները՝ ներառյալ դիվանագիտական փոխգործակցությունը Ռուսաստանում 2 երկրների ղեկավարների մակարդակով»,-ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը:
 
Երկուշաբթի օրը կայանալիք այցի մասին առաջինը հայտնել է New York Times-ը։ Հրատարակության համաձայն՝ Կիմ Չեն Ընը, ով հազվադեպ է մեկնում Հյուսիսային Կորեայից դուրս, ամենայն հավանականությամբ իր զրահապատ գնացքով մեկնելու է Վլադիվոստոկ և կհանդիպի Պուտինի հետ Արևելյան տնտեսական ֆորումի ընթացքում, որը կանցկացվի սեպտեմբերի 10-13-ը։
 
«Պուտինը ցանկանում է Կիմի հետ խոսել Ռուսաստանին հրետանային արկեր և հակատանկային հրթիռներ ուղարկելու մասին, Կիմն էլ իր փոխադարձ հետաքրքրվածության շրջանակ ունի. նա ցանկանում է, որ Ռուսաստանը Հյուսիսային Կորեային մատակարարի առաջադեմ արբանյակային տեխնոլոգիաներ և միջուկային սուզանավեր»,- New York Times-ին ասել է հետախուզության աղբյուրը:
 
Նրանց խոսքով՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդը կցանկանար նաև պարենային օգնություն ստանալ։
 
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն վերջերս Փհենյան կատարած այցի ժամանակ փորձել էր բանակցել պաշտոնական Փհենյանի հետ՝ զինամթերք վաճառել Ռուսաստանին, լրագրողներին ասել է Ադրիեն Ուոթսոնը։
 
Նա նաև հիշեցրել է, որ Պուտինն ու Կիմը նամակներ են փոխանակել, որտեղ խոսվել է երկկողմ համագործակցության ընդլայնման մասին։
 
«Մենք ԿԺԴՀ-ին կոչ ենք անում դադարեցնել Ռուսաստանի հետ զենքի շուրջ բանակցությունները և հարգել Փհենյանի հրապարակային պարտավորությունը՝ զենք չմատակարարել կամ չվաճառել Ռուսաստանին»,- ասել է Ուոթսոնը՝ զգուշացնելով զենքի փոխանցման դեպքում նոր պատժամիջոցների հնարավորության մասին:
 
Լրատվամիջոցների փոխանցմամբ, սակայն, հնարավոր է՝ այս գործարքը լինի ոչ թե զենքի առուվաճառք, այլ փոխանակում: Սա նշանակում է՝ կողմերը կարող են պայմանավորվել միմյանց փոխանցել զինատեսակներ, աբանյակային սարքեր կամ ռազմական այլ անհրաժեշտություններ՝ փոխադարձ կարիքների հիման վրա:
 
Անցյալ շաբաթ, երբ դեռ նոր էին սկսել տարածվել նման պայմանավորվածությունների մասին խոսակցությունները, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Հարավային Կորեան և Ճապոնիան ՄԱԿ-ում համատեղ հայտարարություն տարածեցին, որ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև երկկողմ համագործակցության ընդլայնման ցանկացած գործարք կխախտի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնց աջակցում էր հենց Մոսկվան:
 
Նրանք հայտարարել են, որ Շոյգուի Փհենյան կատարած այցից հետո ռուս պաշտոնյաների մեկ այլ խումբ մեկնել է Հյուսիսային Կորեա՝ շարունակելու զենքի գնման շուրջ բանակցությունները:
 
Ամերիկյան մամուլն անցյալ աշնանը գրել էր, որ Ռուսաստանը ԿԺԴՀ-ից միլիոնավոր արկեր է գնել։ Փհենյանն ու Մոսկվան պաշտոնական խողովակներով հերքել են, որ Հյուսիսային Կորեան զենք է մատակարարում Ռուսաստանին Ուկրաինայում պատերազմի ընթացքում կիրառելու համար։
 
Ջոն Էվերարդը, ով 2006-2008 թվականներին եղել է Հյուսիսային Կորեայում Մեծ Բրիտանիայի դեսպանը, BBC-ին ասել է, որ Կիմ Չեն Ընի այցը Ռուսաստան այս ամբողջ աղմուկի ֆոնին այժմ կարող է չեղարկվել։
 
«Կիմ Չեն Ընը լիովին պարանոյիկ է իր անձնական անվտանգության հարցում: Նա ամեն ինչ անում է իր շարժումները գաղտնի պահելու համար, և եթե հայտնի դառնա, որ նա ծրագրում է մեկնել Վլադիվոստոկ՝ հանդիպելու նախագահ Պուտինին, ապա, ամենայն հավանականությամբ, նա պարզապես կչեղարկի այս միջոցառումը»,- ասել է նա։
 
Հուլիսի վերջին, երբ Շոյգուն մեկնել էր Փենյան, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի պաշտպանության նախարարին ցուցադրել էր երկրի նորագույն զենքերը։  
 
Շոյգուի այցը տեղի ունեցավ ԱՄՆ-ի, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև աճող աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին, մասնավորապես ռուս-ուկրաինական պատերազմի և այն կասկածների ֆոնին, որ Փհենյանը զենք է մատակարարում Մոսկվային Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար:
 
Մարտին ԱՄՆ-ը հայտարարեց, որ ունի հետախուզական տեղեկատվություն, որ Ռուսաստանը պատրաստվում է պատվիրակություն ուղարկել ԿԺԴՀ՝ Հյուսիսային Կորեայի ռեժիմին առաջարկելու այն սնունդը, որը ԿԺԴՀ-ին մշտապես անհրաժեշտ է զենքի դիմաց, որը Մոսկվային պակասում է պատերազմ վարելու համար:
 
Հյուսիսային Կորեան բախվում է սննդամթերքի խիստ պակասի, որն ավելի է սրվել սահմանների փակման և երկրի միջուկային ծրագրի պատճառով միջազգային խիստ պատժամիջոցների պատճառով:
 
Զենքի գնման ու փոխանակման խոսակցություններըավելի հավատ ներշնչող են դառնում, քանի որ Կիմ Չեն Ընը, ինչպես հայտնի է, բացառիկ դեպքերում է լքում երկիրը և հազվադեպ իր երկրում ընդունում պատվիրակություններ:
 
Նշենք, որ Շոյգուի այցի ժամանակ Հյուսիսային Կորեան առաջին անգամ հյուրընկալել էր օտարերկրյա պատվիրակություններին կորոնավիրուսի համաճարակից հետո։ Փհենյանը վերջին անգամ օտարերկրյա կառավարության պատվիրակներին հրավիրել էր զորահանդեսի 5 տարի առաջ՝ 2018 թվականի փետրվարին։
 
Այն բանից հետո, երբ 2020 թվականի սկզբին Հյուսիսային Կորեան փակեց իր սահմանները՝ կանխելու Covid-19-ի տարածումը, երկրի իշխանությունները ոչ մի հանդիպում չեն անցկացրել  օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների հետ իրենց հողում։ Ընդհատվել են նաև առևտրային հարաբերությունները, այդ թվում՝ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծումը։
 
Թերևս այն փաստը, որ օտարերկրյա այցելուներն այժմ հրավիրվել են երկիր, հուշում է, որ Փհենյանը պատրաստվում է վերացնել սահմանային իր խիստ սահմանափակումները կամ էլ, պատրաստվում է լուրջ գործարքների:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: