ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Լաչինի միջանցքն այլընտրանք չունի․ ՀՀ ԱԳՆ

Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապող օղակ և չունի այլընտրանք, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը:

«Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր արտաքին քաղաքական գերատեսչությունից, թե արդյո՞ք Լաչինի միջանցքը բացելու Բաքվի նախապայմանը Ադրբեջանը դարձրե՞լ է Աղդամի ճանապարհի բացումը։
 
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտել է՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի, իսկ ինչ վերաբերում է այլ հնարավոր հաղորդակցություններին, դա պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում։
 
Արդեն 7 օր է Բաքուն փորձում է Աղդամով 40 տոննա ալյուրը որպես մարդասիրական օգնություն հասցնել Ստեփանակերտ, այս հարցով բանակցություններ են ընթանում։ Արցախցիներն էլ հերթապահություն են իրականացնում Ասկերանի ճանապարհին՝ պնդելով՝ շարունակելու են փակ պահել ճանապարհը այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցիները իրենց ալյուրով հանդերձ չեն հեռացել։ Պաշտոնական Ստեփանակերտը հայտարարում է՝ եթե Ադրբեջանն իրոք հետաքրքրված է Արցախի ժողովրդի հումանիտար աղետի վերացմամբ, ապա պետք է չարգելի Լաչինի միջանցքով մատակարարումների վերականգնումը, ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
 
«Ազատության» մեկ այլ հարցին, թե հաշվի առնելով Ստեփանակերտի բացասական վերաբերմունքը Աղդամով օգնություն ստանալուն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կա՞ որևէ անդամ երկիր, որ պատրաստ է Լաչինի հարցով բանաձևի նախագիծ ներկայացնել, առաջիկայում տեսանելի՞ է այդ հեռանկարը, արտգործնախարարությունը, վկայակոչելով օգոստոսի 16-ին կայացած ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստը, պատասխանել է՝ այդ հանդիպման ընթացքում Լաչինի միջանցքի գործունեության վերականգնման, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների իրականացման և նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ հստակ դիրքորոշում է հայտնել ՄԱԿ-ի ԱԽ անդամ արկրների ծանրակշիռ մեծամասնությունը։ Եղել են երկրներ, որ նաև հստակ ընդգծել են, որ Աղամի ճանապարհը չի կարող այլընտրանք լինել Լաչինի միջանցքին։
 
«Այս հարցի շուրջ Հայաստանի դիրքրոշումը չի փոխվել և միջազգային մեր գործընկերների հետ աշխատանքները շարունակվում են՝ ուղղված Ադբեջանի կողմից արդադարադտության միջազգային դատարանի համապատասխան որոշումների կատարմանը և ԼՂ ապօրինի շրջափակման վերացմանը, այդ թվում՝ գործադրելով ՄԱԿ-ի և ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան մեխանիզմները», – ասված է պատասխանում։
 
Օրերս համացանցում հայտնվել է ՌԴ արտգործնախարարին վերագրվող փաստաթուղթ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների վերաբերյալ։ «Ազատությունը» նաև խնդրել էր հստկեցնել արդյոք դա պաշտոնական փաստաթո՞ւղթ է, փոխանցվե՞լ է Երևանին ու Բաքվին, և ո՞րն է Երևանի դիրքորոշումը։ Այն բանակցությունների թեմա կարող է դառնալ, թե պաշտոնական Երևանը շարունակում եք մնալ նույն դիրքորոշմանը, որ դա Ստեփանակերտի բանակցելիք հարցն է։
 
Արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ չեն մեկնաբանում ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկատվությունը։
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: