ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Անդրանիկ Քոչարյանը մանրամասնել է, թե արդյոք Ադրբեջանը պատրաստվո՞ւմ է լայնածավալ գործողությունների

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի կարող պնդել, թե Ադրբեջանը նախապատրաստվում է լայնածավալ գործողությունների։

Ըստ նրա՝ հայկական կողմը, այնուամենայնիվ, ուշադիր է ցանկացած ինֆորմացիայի արտահոսքի դեպքում։
«Իհարկե, մենք պետք է լինենք շատ ուշադիր ցանկացած ինֆորմացիայի արտահոսքերի նկատմամբ, որովհետև եթե մենք օր առաջ ինֆորմացիան չճշտենք և չպլանավորենք դրա հակազդման գործողությունները, կունենանք այնպիսի անակնկալներ, որոնք հակառակորդին կտան առավելություններ:
Այսօր այդպիսին չէ իրավիճակը: Գոնե այն հատվածներում, որտեղ անձամբ ինքս շրջագայել եմ, և այն կատարվող ու ակնկալվող աշխատանքները, որոնց համար մեզ հանգիստ իրողություններ են անհրաժեշտ, լարվածությունից դուրս թեկուզ դիրքային այս փոփոխությունների առկայության պայմաններում մենք մեր առջև դրված խնդիրները պետք է լուծենք և Հայաստանի սահմանները պետք է դարձնենք ոչ միայն ինժեներական առումով անառիկ, այլ դրա պաշտպանության առումով՝ ևս»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց նա։
Լրատվամիջոցներից մեկի հարցին, թե որքանո՞վ է պատրաստ մեր բանակը լայնածավալ գործողությունների՝ հաշվի առնելով վերջին օրերին բանակում զինծառայողների սպանության ու ինքնասպանության դեպքերը, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.
«Այո, մենք ներսում ունենք չլուծված խնդիրներ: Եթե մենք այսօր ունենք չլուծված խնդիր, վաղը դա չպետք է լինի: Եթե կա երեկ չլուծված խնդիրը, որի լուծումը դեռ իրականությունից հեռու է, ուրեմն մենք մեր աշխատանքի մեջ ինչ-որ տեղ թերացել ենք: Մենք ունենք իրողություն, որը պետք է հաղթահարված լիներ: Դրա համար մեծ ջանքեր են պահանջվում և՛ հրամանատարությունից, և՛ զինվորից, և՛ զինվոր-հրամանատար, բանակ-հասարակություն փոխհարաբերությունից, և՛ նաև լրատվական դաշտի ու զինված ուժերի փոխըմբռնումից: Միայն բանակի ուսերին թողնել այս ծավալուն խնդիրների լուծումը, մեզ ոչ մի տեղ չի հասցնելու»:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Սեպտեմբեր 1, 2023 - 16:55

կոդ: 271488

Հայաստան

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: