ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԱՄՆ քրիստոնեական եկեղեցու առաջնորդները Բայդենին կոչ են արել Արցախն ապաշրջափակելու միջոցներ ձեռնարկել

ԱՄՆ-ի քրիստոնեական եկեղեցիների և կազմակերպությունների առաջնորդների կոալիցիան դիմել է երկրի նախագահ Ջո Բայդենին՝ շտապ միջոցներ ձեռնարկել Արցախի շրջափակումը վերացնելու համար։

Օգոստոսի 29-ին թվագրված նամակում ավելի քան 40 կրոնական առաջնորդներ իրենց մտահոգությունն են հայտնել Արցախի շարունակվող շրջափակման և դրա պատճառած հումանիտար ճգնաժամի առնչությամբ։ Նամակի հեղինակները կոչ են արել ԱՄՆ նախագահին օգտագործել իր ողջ ազդեցությունը՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, ինչպես նաև ջանքեր գործադրել՝ հասնելու հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը։ Հոգևոր առաջնորդներն իրենց խոսքում կասկած չեն թողել, որ շրջափակման պատճառով արցախահայությանը սպառնում է «փափուկ ցեղասպանություն», որի նպատակն է ժողովրդին զրկել սննդից և գոյատևման համար անհրաժեշտ այլ պարագաներից։ Եկեղեցիների ներկայացուցիչները կոչ են արել վերջ տալ «սողացող ցեղասպանությանը», տրամադրել անհրաժեշտ մարդասիրական օգնությունը և ապահովել, որ այն հասնի նպատակակետին։ «Մենք նաև կոչ ենք անում ձեզ անել հնարավոր ամեն ինչ անհապաղ դիվանագիտական ​​լուծում գտնելու համար, այդ թվում՝ աշխատել միջազգային գործընկերների և Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների հետ՝ լուծում գտնել այս շարունակվող քաղաքական ճգնաժամին և հումանիտար աղետին», – ասվում է Բայդենի հայտարարության մեջ։ Նամակում մեջբերվում են փորձագետ դիտորդների, ՄԱԿ-ի պաշտոնյաների և իրավապաշտպան խմբերի վերջին զեկույցները, որոնք բոլորն էլ մատնանշում են իրավիճակի լրջությունը և լայնածավալ ողբերգությունը կանխելու համար միջամտության անհրաժեշտությունը: Փաստաթղթում հղում է արվում Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի վերջին զեկույցին, որը եզրակացնում էր. «Հիմքեր կան կարծելու, որ ցեղասպանություն է իրականացվում»: Զեկույցում ասվում է, որ «սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է։ Առանց անմիջական կարդինալ փոփոխությունների, հայերի այս հատվածը մի քանի շաբաթից կկործանվի»։ Օգոստոսի 9-ին Օկամպոն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը ճանաչել է որպես Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ցեղասպանություն։ Նա այսպես է արձագանքել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խնդրանքին՝ փորձագիտական ​​եզրակացություն տալիս, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ցեղասպանություն է։ 2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։


© 2023 Armenia Today


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: