ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Երիտասարդ սփյուռքահայերից պահանջվում է ոչ թե բարեգործություն, այլ հմտությունների ու գիտելիքների ներդրում

Արդյո՞ք սփյուռքի տարբեր համայնքներում համամիտ են երիտասարդ ներուժին առաջ մղելու, նրանց հետ հաշվի նստելու հետ: Եվ ի՞նչ կարող են անել երիտասարդ հայերը տարբեր երկրներում:

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի վերջին համաժողովը երիտասարդների մասնակցությամբ էր: Նրանց, ովքեր ապրում են այլ երկրներում, կայացել են իրենց ընտրած ոլորտներում և ունեն լայն հեռանկարներ:
 
Արդյո՞ք սփյուռքի տարբեր համայնքներում համամիտ են երիտասարդ ներուժին առաջ մղելու, նրանց հետ հաշվի նստելու հետ: Եվ ի՞նչ կարող են անել երիտասարդ հայերը տարբեր երկրներում:
 
Ֆրանսիայից համաժողովին մասնակցած Նոյեմի Փիրոյանը, որը ֆրանսիական բանկում է աշխատում ու Աննա Կյուրկչյանը, որը մեդիա ոլորտի մասնագետ է, վստահ են, որ այսօր երիտասրադ ներուժի գործոնը և կարևոր է, և պետք է դրա հետ հաշվի նստել։
 
 
Դավիթ Մուրադյան, Աննա Կյուրկչյան, Նոյեմի Փիրոյան
 
 
«Համաժողովը՝ նախ նոր ծանոթությունների լայն հնարավորություն տվեց աշխարհասփյուռ հայ երիտասարդներին, որոնք լի են էներգիայով, մտքերով և ցանկությամբ։ Նաև հստակեցվեց այն ձևավորված կարծիքը, որ սփյուռքը միայն գումար տրամադրելու համար չէ։ Կարևոր են համագործակցություններն ու փորձի փոխանակումները։ Ավելի կարևոր են Հայաստան տեղափոխվելը կամ դրսից հայրենիքի համար աշխատելը», -նշում է երկու տասնամյակից ավելի Ֆրանսիայում բնակվող Աննա Կյուրկչյանը։
 
«Այսօր ամենամեծ խնդիրը սփյուռքում՝ լեզվի պահպանությունն է։ Շատ երիտասարդներ չեն տիրապետում մեր մայրենիին։ Հենց այս համաժողովի ընթացքում էլ մեր շփման լեզուն անգլերենն էր։ Այս ամենի կողքին, սակայն, մի հետաքրքիր երևույթ եմ նկատել․ շատ հայ երիտասարդներ, որոնք ծնվել են այլ երկրներում, ունեն օտար կրթություններ, փորձում են սովորել հայերեն։ Եվ անկախ տարբեր հանգամանքների՝ ունեն հայոց լեզվին տիրապետելու ցանկություն», - նշում է Նոյեմի Փիրոյանը։
 
Շվեյցարիայից Դավիթ Մուրադյանը նույնպես Հայաստանից է տեղափոխվել։ Մասնագիտությամբ իրավաբան է։ Համոզված է, որ այսօրվա հայ երիտասարդները կարող են իրավունքի ուժով հասնել մեծ հաջողությունների։ Պետք է համախմբում ու հայրենի երկրի կողքին կանգնելու կամք, ասում է։
 
«Այսօր աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ իրավաբանները քննարկումներ են անցկացնում, ճանապարհներ փնտրում, թե ինչպես կարող են օգնել Հայաստանին։ Պատերազմից հետո հավաքագրել են շատ փաստեր, որոնք ներկայացրել են և շարունակում են ներկայացնել միջազգային տարբեր կառույցներին։ Ինչ վերաբերում է երիտասարդների գործունեությանը ավագների վերաբերմունքին, ապա հստակ է, որ ժամանակները փոխվում են, գալիս է նոր սերունդ՝ նոր մտածողությամբ ու նոր աշխատելաոճով։ Պահպանելով ավանդականը պետք է ճանապարհ բացել երիտասարդների համար», -ասում է Դավիթ Մուրադյանը։
 
Երիտասարդներից համաժողովին բանախոսել էր Աննա Կյուրկչյանը՝ ներկայացնելով ֆրանս-հայկական մի կազմակերպության ծրագրերը, որոնք կապված են առևտրատնտեսական և այլ հարաբերությունների հետ։
 
«Միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների հիմնական նպատակը ոչ միայն տնտեսական է, այլև քաղաքական։ Շատ ընկերություններ իրենց մասնաճյուղերն են ուզում բացել սահմանամերձ շրջաններում։ Իսկ Ֆրանսիան հետաքրքրված է թե՛ մեր գինեգործությամբ, թե՛ ՏՏ ոլորտով», -ավելացնում է։
 
 
 
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: